Դվին ռե ստորшն ային հ ամшլի րում տեղի է ու նեն ում Հայկ Սարգսյանի հш րսшն իքը

Դվին ռեստորանային համալիրում տեղի է ունենում Հայկ Սարգսյանի հարսանիքը Hraparak.am-ը գրում է․ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Շիշ բռնող անունով հայտնի ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հարսանիքն է։ 

Մենք տեղեկացանք, որ հարսանիքը տեղի է ունենում Երեւանի ամենապահանջված ռեստորանային համալիրներից մեկում Դվինում։ Երկրի համար այս ծանր փուլում, երբ թշնամին տարբեր հատվածներում տեղակայված է ՀՀ սահմանին եւ կրակոցներ է արձակում, Սարգսյանի հյուրերը քաղաքական առաջին դեմքերն են, այդ թվում Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքով։

Եվս մեկ հետաքրքիր տեղեկություն ստացանք, որ հարսանյաց սրահ մուտքը անձնագրերով է, այսինքն` եթե հրավիրյալը առանց անձնագրի մոտեցավ հանդիսության վայր, ապա նրան սրահ ներս չեն թողնի։ Նշենք, որ Սարգսյանի ընտրյալը Հայրապետյան եղբայրներից մեկի թոռնուհին է` Օլյա Հայրապետյանը։

Աղբյուրը https://bavnews.am/%d5%a4%d5%be%d5%ab%d5%b6-%d5%bc%d5%a5%d5%bd%d5%bf%d5%b8%d6%80%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%ac%d5%ab%d6%80%d5%b8%d6%82%d5%b4-%d5%bf%d5%a5%d5%b2%d5%ab-%d5%a7-%d5%b8/?fbclid=IwAR04oUMMRCE2xmSsZdfkpAMAFUba9kdg3z7QpW6aC5cLvs3M0t9s4IYDk8o

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *