Սահմա նային ճգրտո ւմների դեպքում ինչ և որ ուղղ ությամբ ենք մարտ ական դիրքեր կորց նելու

Երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կան Սովետական Ադրբեջանին պատկանած տարածքներ, որոնք գտնվում են ՀՀ Զինված ուժերի վերահսկողության տակ։ «Ավելին, դեռևս 1990-ականներից կան մարտական դիրքեր, որոնք գտնվում են ՀՀ տարածքում։ Հիմա, ի վերջո, պետք է հասկանանք` ինչ ենք անում։ Սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան նշանակում է` փակել այդ թեման»,- ասել է նա: Փաշինյանական իշխանության 3 տարվա պատմությունը ցույց տվեց, որ «թավշյա հեղափոխություն» օպերացիայի հեղինակը, ըստ էության, հիմնականում ոչ մի բառ կամ ձևակերպում հենց այնպես, առանց հետին նպատակի՝ չի օգտագործում:

Դեռևս 2020-ի դեկտեմբերին 168.am-ը գրել էր, որ եթե ԽՍՀՄ քարտեզը «հասնի» Տավուշի մարզ, մարտական դիրքեր ենք կորցնելու: Օրինակ, հուլիսյան դեպքերից հայտնի «Անվախ» դիրքը կարող է դառնալ չեզոք գոտի, Շամշադինից, Նոյեմբերյանից դիրքեր կարող ենք կորցնել: Տավուշում ԽՍՀՄ քարտեզի կիրառման դեպքում Ոսկեպարի ճանապարհից, հնարավոր է՝ մենք այլևս չկարողանանք օգտվել, և Ադրբեջանն ամբողջ ճանապարհը վերցնի, քանի որ ըստ ԽՍՀՄ քարտեզի՝ իրենց տարածքով է անցնում: Այսինքն, եթե հանկարծ ԽՍՀՄ քարտեզը տարածվի Տավուշի մարզի վրա, մենք կկորցնենք Ոսկեպարի ճանապարհը, Ազատամուտի (Իջևան-Բերդ), Կիրանցի և Ոսկեպարի հատվածները (Իջևան-Նոյեմբերյան):

Ի դեպ, եթե ԽՍՀՄ քարտեզն ենք վերցնում, ապա Ադրբեջանը մտել է մեր տարածք Բերքաբերի, Պառավաքարի հատվածում, բայց հարց է՝ արդյո՞ք ՀՀ-ն անհրաժեշտության դեպքում «օտար ոտքը» կհանի մեր տարածքից: Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարությունից հետո 168.am-ը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը զորացրման զեկուցագիր է գրել, և, որ պատճառը Տավուշի հատվածում ինչ-ինչ տարածքների հանձնումն է. եռակողմ հայտարարության սկզբում, որը հրապարակել էր «Սպուտնիկ-Արմենիան», եղել է հիշատակում Տավուշի մասին՝ երկրորդ կետում․ «Աղդամի շրջանը և տարածքները, որոնք հսկվում են հայկական կողմից Ղազախի շրջանում, վերադարձվում են Ադրբեջանին մինչև նոյեմբերի 20-ը»: Իհարկե, կարճ ժամանակում վերոնշյալ հատվածը հանվել էր եռակողմ հայտարարությունից, բայց վերջին օրերին հերթական անգամ հաստատվեց, որ այն մնացել է բանավոր պայմանավորվածությունների տիրույթում, ինչը, թերևս, կարելի էր եզրակացնել նաև ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված՝ անցած տարվա հարցազրույցից: Իհարկե, Տավուշի հետ կապված՝ Արմեն Գրիգորյանն ասում էր, պայմանական ասած, այդ դեմարկացիաները կան, ինչը չի կարող ասել Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի մասին:

Սակայն, ինչպես վերևում նշեցինք՝ Տավուշի մարզը հիշատակվել էր եռակողմ հայտարարության մեջ, ուստի ԽՍՀՄ քարտեզը, շատ հնարավոր է՝ օգտագործվի Տավուշի, ինչո՞ւ չէ՝ Նախիջևանի ուղղությամբ: Սահմանային ճշգրտումների դեպքում Արարատի մարզից Տիգրանաշենի հատվածը հանձնելու դեպքում (Երասխ-Արենի) դիրքեր ենք կորցնելու Երասխից: Ավելին, նախիջևանյան ուղղությամբ նման զիջումների դեպքում դիրքեր ենք կորցնելու Արենիից և Խաչիկից: «Սա Երասխի հարցը չէ, նման հարցեր կան ամբողջ ՀՀ սահմանի երկայնքով: Իսկ նման հարցերը հնարավոր է լուծել միայն միջպետական հանձնաժողովի միջոցով դեմարկացիայի գործընթացի արդյունքում: Իսկ հիմա ՀՀ հատվածում շփման գծի փոփոխությունը գտնում եմ խիստ վտանգավոր, եթե նման քայլեր ձեռնարկեն: Կարծում եմ` չեն անի: Ի վերջո, չմոռանանք, որ, եթե ԽՍՀՄ քարտեզն ենք վերցնում, ապա Ադրբեջանը մտել է մեր տարածք Բերքաբերի հատվածում, Պառավաքարի, Արծվաշենի խնդիր կա: Նման խնդիրներ բոլոր տեղերում էլ կան, որը բնական է` պատերազմի օրերից սկսած՝ այս 30 տարվա ցուցանիշներ են, որոնք եղել են: Մենք ենք առաջ գնացել, իրենք են առաջ եկել, բայց հիմա դա փոխելը մեծ խնդիրներ և բարդություններ կբերի: Կարծում եմ` միակողմանի ոչ ոք նման քայլի չի գնա` երկրի ղեկավարությունը, ՊՆ-ն, որ ՀՀ հատվածում դիրքերի փոփոխություն կատարեն»:

Հիշեցնենք, որ հրապարակումներ եղան, որ 2018-ին Փաշինյանի վարչապետության օրոք հազարավոր հեկտարներով հող ենք կորցրել Վայոց ձորում՝ նախիջևանյան թևում, և, որ Արենի գյուղը հայտնվեց հակառակորդի թիրախի ներքո: Սակայն որոշ փորձագետներ նշեցին, որ ադրբեջանական կողմի դիրքային բարելավումները եղել են միջդիրքային տարածքի հաշվին: Վերադառնալով Տավուշին, հավելենք, որ մոտ երկու տարի առաջ Տավուշի մարզում՝ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Գրիշա Խաչատուրովի անմիջական ղեկավարությամբ իրականացված օպերացիայի արդյունքում Նոյեմբերյանի հատվածով անցնող կենտրոնական գազատարը, որը մտնում է Հայաստան, այսօր անցնում է մեր սահմանով, մինչ այդ անցնում էր Ադրբեջանի սահմանով: Այսօր էլ շատերը վստահ են, որ 3-րդ բանակային կորպուսը՝ Գրիշա Խաչատուրովի գլխավորությամբ, Տավուշից դիրքերի կորուստ թույլ չի տալու: Սրանում ոչ մի կասկած, պարզապես նման հարցերն այսօր որոշվում են քաղաքական և դիվանագիտական դաշտում՝ փակ գաղտնի ռեժիմով:

Աղբյուր https://edit.am/archives/7643?fbclid=IwAR3xY46kZSi3YdXX6RtaFPTZrWn3FujIC1qK8LQwv4OQEYma6keNr9V-X-M

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *