Սար սափելի դեպք Հայաստանում

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Գյումրիում մանկահասակ երեխայի սպանության գործով դատական նիստը: Գործով ամբաստանյալի աթոռին է երեխայի 20-ամյա մայրը: Այսօրվա նիստին հրապարակվեցին գործով վկաների ինչպես դատաքննության, այնպես էլ նախաքննության ընթացքում տված ցուցմունքները: Մեղադրող դատախազ Արտյոմ Ավետիսյանը ընթերցեց ամբաստանյալի նախաքննական ցուցմունքը: «Ցուցմունքներից ակնհայտ է, որ մայրը սպանել է իր մակահասակ, անօգնական դստերը՝ ոտնձգություն է կատարել իր երեխայի կյանքի նկատմամբ՝ առանց խղճի խայթ զգալու: Դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ երեխային աղբամանի մեջ դնելուց հետո, լսվել է լացի ձայնը, սակայն, նույնիսկ դա հետ չի պահել վերջինիս այդ հանցավոր արարքը կատարելուց: Ավելին, անտեսելով դա, հեռացել է՝ ինչը դուրս է մարդկային բանականությունից:


Ըստ մեղադրողի ճառի՝ Անի Մինասյանը, նախաքննության ընթացքում, իր կողմից կատարած առանձնակի ծանր հանցագործությունը արդարացնելու համար նշել է, որ այդ քայլը կատարել է, քանի որ ունեցել է ֆինանսական խնդիրներ և չի կարողացել երեխային պատշաճ խնամել»,-նշեց դատախազը: «Անի Մինասյանը՝ մայր լինելով, երեխայի նկատմամբ չի դրսևորել գորովանք, կարեկցանք, այլ փորձել է իր խնդիրները լուծել երեխային սպանելով: ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասով (դիտավորյալ սպանություն), նախատեսվող արարաքը նույն օրենսգրքի 19 հոդվածի համաձայն համարվում է առանձնապես ծանր հանցագործություն, որի համար, որպես պատիժ, նախատեսվում է ազատազրկում 8-ից 15 տարի ժամկետով: Դատախազի խոսքով՝ Անի Մինասյանի դեպքում, պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները բացակայում են. Վերջինս՝ թե՛ նախաքննության, և թե՛ դատաքննության ընթացքում կատարվածի համար զղջալու գեթ մեկ նշույլ անգամ չի արտաբերել, իսկ որպես ծանրացնող հանգամանք կարելի է մատնանշել, որ վերջինս հանցանք է կատարել մանկահասակ երեխայի նկատմամբ, ով գտնվել է անպաշտպան և անօգնական վիճակում»,- հավելեց մեղադրողը: Այսպիսով դատախազ Արտյոմ Ավետիսյանը դատարանին խնդրեց 20-ամյա Անի Մինասյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով սպանության համար:

Պաշտպանական կողմը ճառի համար ժամանակ խնդրեց։ Դատական հաջորդ նիստը կկայանա հունիսի 23-ին: Հիշեցնենք, որ մանկահասակ երեխայի դին հայտնաբերվել էր 2019 թվականի օգոստոսի 31-ին, Գյումրու քաղաքային աղբանոցում՝ կպչուն ժապավենով կապված և կիսաշրջազգեստը պարանոցին փաթաթված վիճակում: Նախաքննությամբ պարզվել է, որ 2019 թվականի օգոստոսի 30-ին՝ ժամը 23:30-ից 24:00-ն ընկած ժամանակահատվածում, 20-ամյա կինը, ապօրինաբար մանկահասակ դստերը՝ 2018թ. ծնված երեխային, կյանքից զրկելու դիտավորությամբ, իր բնակարանում կպչուն ժապավենով կապել է նրա ձեռքերն ու ոտքերը, բերանին փաթաթել կիսաշրջազգեստ, որից հետո երեխային բնակարանից տեղափոխել և դրել է մոտակայքում գտնվող աղբարկղերից մեկի մեջ և աղբով փակել նրան, ինչի հետևանքով վերջինս մահացել է:

Աղբյուրը https://mediaroom.am/politicalplatform/item/24715-2021-05-20-18-56-57.html

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *