Նոր ածնին խեղ դшմահ անելnւց հետո տատը նոր ածնի դ ի ակը փա թաթել է պnլի էթիլ ենային պա րկի մեջ, ապա գցել էր արտա քնոցի փոս, ինչից հետn էլ ուր ագով սե ղմել է և թա քցրել դին

Դստեր նորածնին արտաքնոցի փոսը նետած տատը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվեց 10-ը տարի ժամկետով ազատազրկման: Նորածնի սպանությունը կատարվել էր 2017թ սեպտեմբերի 27-ին: Այդ օրը 57-ամյա Հրածին Փայտյանի 34-ամյա դուստրը երեխա էր լույս աշխարհ բերել: Կինը հղիացել էր արտաամուսնական կապի հետևանքով և որպեսզի թաքցնի հղիությունը, նորածին երեխայի անցանկալի լինելու դրդապատճառով, երեխայի տատիկը խեղդամահ էր արել նրան:

36-38 շաբաթականում ծնված նորածնին խեղդամահ անելուց հետո տատը նորածնի դիակը փաթաթել է պոլիէթիլենային պարկի մեջ, ապա գցել էր արտաքնոցի փոս, ինչից հետո էլ ուրագով սեղմել է և նորածնի դին թաքցրել արտաթորանքի մեջ: Հրածին Փայտյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Ինչպես տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից՝ առաջադրված մեղադրանքում Հրածին Փայտյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Իսկ ցուցմունք տալով հայտնել է, թե դեպքից մեկ օր առաջ աղջկան տարել է հիվանդանոց` հղիությունն ընդհատելու համար, որտեղ բժիշկ-գինեկոլոգն ասել է, որ աղջիկը 4-5 ամսական հղի է, ինքը չի կարող հղիությունն ընդհատել և առաջարկել է աղջկան տանել Երևան: Միևնույն ժամանակ, ըստ ամբաստանյալի, բժիշկը թղթի վրա գրել է Երևանում գտնվող մեկ այլ բժշկի հեռախոսահամարը և անձնական տվյալները:

Սակայն, ըստ կնոջ ցուցմունքի, նույն օրը երեկոյան դուստրն իրեն ասել է, որ կողքի շրջանում ծակոցներ ունի, որից հետո աղջկան պարացետամոլ է տվել որպես ցավազրկող: Գիշերը՝ ժամը 3:00-ի սահմաններում, ձայնից արթնացել է, դուրս է եկել պատշգամբ և տեսել աղջկան` արյան մեջ, «իսկ կողքին` մի բան կար ընկած. երեխան մահացած է եղել»: Կինը հայտնել է, որ աղջկա ծննդաբերության ժամանակ ինքը ներկա չի եղել, շոշափել է երեխային և զգացել է, որ սառն է, երեխան չէր շնչում, իսկ դստերն ուշագնաց վիճակում տարել է հիվանդանոց: Դուստրն ասել է, որ երեխան ծնվելու ժամանակ ձայն չի արձակել: Կինը հայտնել է. «երեխան ծնկներից ներքև, ոտքերի արանքում էր, սև ռետուզի մեջ ընկած: Ծնվելու ժամանակ երեխան ընկել էր ներքնաշորի և ռետուզի մեջ: Երեխայի պորտալարը պոկված էր: Երեխային ռետուզի մեջ փաթաթված` դրել եմ տոպրակի մեջ ու գցել զուգարան»:

Ըստ ամբաստանյալի ցուցմունքի՝ իր մյուս աղջիկն ասել է, թե քույրը ցանկացել է մկան դեղ ուտել, ինքն էլ հարցրել է, թե ինչի համար է ցանկանում մկան դեղ ուտել, դուստրն ասել է, թե փորի մեջ բան է շարժվում: Կինը վստահեցրել է, թե մինչ այդ չի իմացել, որ դուստրը հղի է: Իսկ երեխայի ծնվելուց հետո նրա վրա վնասվածք չի տեսել՝ պարանոցից բռնել է ու դրել է պարկի մեջ: Ինքը երեխային չի սպանել: Ըստ ծննդաբերած կնոջ՝ տուժողի իրավահաջորդի ցուցմունքի՝ սկզբնական շրջանում չի իմացել, որ հղի է, մինչ ծննդաբերելը մոր հետ գնացել են Բերդի հիվանդանոց և այնտեղ է իմացել, որ հղի է: Բժիշկն իրեն հետազոտել է, ասել, որ 4-5 ամսական հղի է, և ինքը ցանկացել է երեխային հեռացնել, սակայն բժիշկը հրաժարվել է երեխային հեռացնել: Կինը հայտնել է, որ այդ օրը գիշերը միայնակ ծննդաբերել է տան պատշգամբում, իր մոտ ոչ ոք չի եղել, երեխան ձայն չի արձակել և չի շարժվել: Մայրն եկել է, երեխային հատակից վերցրել է, բայց չգիտի, թե ուր է տարել:

Սակայն նախաքննության ընթացքում կինն այլ բան է հայտնել, որ ամուսնացած չէ և այդ պահին իրեն երեխա պետք չի եղել, մայրը նույնպես համաձայն չի եղել և դրա համար ցանկացել է աբորտ անել, սակայն բժիշկը հրաժարվել է: Դեպքի օրը երեկոյան ցավեր է ունեցել, այդ մասին ասել է նաև մորը, ով իրեն պարացետամոլ տեսակի դեղահաբ է տվել: Այդ ամենից հետո էլ մայրը մնացել է իր կողքին: Իսկ կարճ ժամանակ անց զգացել է, որ ծննդաբերում է, ինքը գետնին պառկած է եղել, մայրն օգնել է իրեն, երեխան դուրս է եկել ու ընկել գետնին Կինը, նաև հայտնել է, որ տեսել է երեխայի սեռը նա աղջիկ է եղել, երեխայի լացի ձայն ևս լսել է, հստակ չի կարող ասել, թե որքան ժամանակ՝ հնարավոր է` 2 րոպե, հնարավոր է և ավելի քիչ, լացի ձայնը լսելու պահին մայրը կողքին է եղել, ձայնը դադարելուց հետո մայրը երեխային փաթաթել է պոլիէթիլենային տոպրակի մեջ. հասկացել է, որ երեխան մահացել է և մորն ասել է, որ այնպիսի տեղ տանի, որ տնեցիները չիմանան, բայց կոնկրետ զուգարանի փոսի մեջ գցելու մասին որևէ խոսք չի ասել:

Նախաքննական ցուցմունքը հրապարակվելուց հետո կինը պնդել է այն և հաստատել, որ դրանք ճիշտ են: Դատաբժշկական փորձագետ Դավիթ Հարությունյանը, դատարանում ցուցմունք տալով, հայտնել է, որ երեխայի պորտալարը ձեռքերով քաշած պոկած է եղել: Երեխայի պարանոցի շրջանում առկա են եղել արյունազեղումներ, որն առաջացել էր ճնշման հետևանքով: Երեխան ռետուզի կամ ներքնազգեստի մեջ չի եղել, մերկ է եղել, հագուստի առկայություն չի եղել: Լաբորատոր ստուգմամբ պարզվել է, որ երեխան ծնվել է կենդանի և ծնվելուց հետո շնչել է: Հնարավոր է, որ մահն առաջացել է մատներով երեխայի պարանոցը սեղմելու հետևանքով: Դատարանը գտել է, որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը հիմնավորված է, և նա ենթակա է պատասխանատվության:

Աղբյուրը https://azatnewstv.am/azatnewstv/70513?fbclid=IwAR1AhjL06tjI0OlG2BJs5gHXGQerW4OswiWmZtPxp9rYfK0PNKUAJjyaA7c

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *