Երկվորյшկներին «Հաղթանակ» զբո սшյգո ւց տե ղափո խել են հի վшնդш նոց

Երկվորյակներին «Հաղթանակ» զբոսայգուց տեղափոխել են հիվանդանոց Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա, իսկ 5 րոպե անց՝ աջ և ձախ ոտքերի վնասվածքներով մեկ այլ երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ հիվադանոց տեղափոխվածներն են ԱՄՆ-ի քաղաքացիներ՝ 18-ամյա Ռոբերտ Օ-ն, 18-ամյա Նատալյա Օ-ն։

Մինչ բժիշկները իրենց մասնագիտական աշխատանքներն էին կատարում, առաջին անհրաժեշտության բուժօգնությունը ցուցաբերելով վիրավորներին, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները պարզել են, որ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել «Հաղթանակ» զբոսայգուց, որտեղ «Մրրիկ» ատրակցիոնի նստատեղի կոտրվելու հետևանքով և վայր ընկնելու հետևանքով վնասվածքներ են ստացել։ Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորները երկվորյակներ են։

Աղբյուր ըhttps://bavnews.am/%d5%a5%d6%80%d5%af%d5%be%d5%b8%d6%80%d5%b5%d5%a1%d5%af%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b2%d5%a9%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af-%d5%a6%d5%a2%d5%b8%d5%bd%d5%a1%d5%b5%d5%a3%d5%b8%d6%82/?fbclid=IwAR1im7sg_5nTT7GPBnZ-f-TYMBNkLt6GYxUdejQQ98DiNf-9XQ4rBqdjXYo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *