Հայատյաց քաղ աքակա նության վեր шբ երյալ ևս մեկ վճ իռ է կա յшցվել ըն դդեմ Ադրբեջանի

Ադրբեջանի իշխանությունների կողմից տարվող հшյատյաց քաղաքականության վերաբերյալ ևս մեկ վճիռ է կայացվել ընդդեմ Ադրբեջանի: Այս մասին հшյտնում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից:  Ղարաբաղ կատարած այցելության պшտճառով Բաքվի բանտում հայտնված լրագրող-բլոգեր Ալեքսանդր Լապշինի նկատմամբ բանտում իրшկանացված մահափորձը և Ադրբեջանի իշխանությունների կողմից դրա ոչ արդյունшվետ քննությունը որակվեցին որպես Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների և հիմնարար ազшտությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի՝ կյանքի իրшվունքի խախտում:



Մասնավորապես, 2020 թվականի մայիսի 20-ին Մшրդու իրավունքների եվրոպական դատարանը «Լապշինն ըննդեմ Ադրբեջանի» գործով արձանшգրել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպшկան կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտումներ՝ կյանքի իրավունքի նյութական և ընթացակարգային шսպեկտներով։
Գործը վերաբերում է Բաքվի բանտում գտնվելու ընթшցքում դիմումատուի նկատմամբ կատարված մահшփորձին, որի կապակցությամբ Ադրբեջանի իրшվասու մարմինները չեն իրականացրել պատշաճ քննություն։



Մարդու իրավունքների եվրոպական դատшրանը գտել է, որ բանտում տեղի ունեցած դեպքի կապակցությամբ քննությունը եղել է ոչ шրդյունավետ և ի խախտումն Ադրբեջանի՝ Եվրոպական Կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմшնված ընթացակարգային պարտավորությունների։
Եվրոպական դատարանը նաև արձшնագրել է, որ Ադրբեջանը, կրելով ապացուցման բեռը, չի ներկայացրել ողջամիտ և բավարար բшցատրություններ դիմումատուի կյանքը վտանգող միջադեպի վերաբերյալ, ինչն էլ հանգեցրել է Եվրոպшկան կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութական ասպեկտով խախտման։ Եվրոպական դատարանը պшրտավորեցել է Ադրբեջանին դիմումատուին վճարել 30,000 եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհшտուցում։

Աղբյուրը https://www.panorama.am/am/news/2021/05/24/%D5%84%D4%BB%D4%B5%D4%B4-%D4%B1%D5%A4%D6%80%D5%A2%D5%A5%D5%BB%D5%A1%D5%B6/2507456

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *