Ող բերգш կան ավտո վթшր Լոռու մшր զում. Hyundai Elantra-ն մի քանի պտ ույտ շրջվ ելով՝ հшյտ նվել է ձոր ակ ում. հшրա զատ քույ րերը տեղում մ ահ шցել են

Այսօր՝ հուլիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:50-ի Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ջրաշեն գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել կամրջի հարևանությամբ գտնվող ձորակում: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Վթարի հետեւանքով 2 հոգի տեղում մահացել են: Կայքի տեղեկություններով՝  մահացածները Երեւանի բնակիչներ 68-ամյա Ռիմա Ոսկանյանը եւ 62-ամյա Ռոզա Ոսկանյանն էին. նրանք հարազատ քույրեր էին։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի թիվ 41 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ: ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանն ու հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել մահացածներին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Սպիտակի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մալաքյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Համլետ Ասոյանի գլխավորությամբ:

Աղբյուրը https://www.pastinfo.am/hy/news/2021/07/01/rjb9kdoup/1232489?fbclid=IwAR0-vlUV2GQIg9f5S3ASROhUUenvFJZs_Qqdb1Hh9xRjoXd7Zk64ljHP8-0

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *