Արարատի մար զում 27-ամյա տղամա րդը դան ակի բազմաթիվ հա րվա ծներ է հաս ցրել 67-ամյա կնոջը

Արարատի մարզում 27-ամյա տղ ամարդը դան ակի բազմաթիվ հարվածներ է հասցրել 67-ամյա կնոջը Shamshyan.com-ի փոխա նցմամբ՝ այսօր՝ մայիսի 24-ին, սպանության փորձ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07:20-ի սա հմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազ անգ է ստացվել, որ «մարմնի տարբեր հատվածների կտրած, ծակած բազմակի վերքերով» իրենց մոտ է տեղա փոխվել մի կին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Գրիշա Ամիր խանյանը և ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Դավի թ Պետրոսյանը: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում, նրա վիճակը ծայրահեղ ծանր է ու ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրութ յուն տալու: Ոստ իկանները օ պերատիվ տվյալներով պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Արտաշատ քաղ աքի բնա կիչ, 67-ամյա Անա հիտ Հ.-ն է:

Մինչ բժիկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության և հետաք ննության բաժան մունքների ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 06:30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակարաններից մեկում Անահիտ Հ.-ի հետ վիճաբանել է Արտաշատի բնակիչ, 27-ամյա Աշոտ Հ.-ն, ով խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Անահիտ Հ-ի մարմնի տարբեր մասերին:

Ոստիկանները տաք հետքերով Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում հայտնաբերել են կասկածյալ Աշոտ Հ.-ին և բերման ենթ արկել ոստիկանության Արտաշատի բաժին: Հայտնաբերվել է նաև հանցագործության գո րծիք դանակը: Աղբյուրի տեղեկություններով՝ տուժածը հիվանդանոց է բերվել «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակա ծ թափանցող վերք, ձախ թոքի վերին բլթի միջանցիկ վնասումով, սրտապարկի և սրտի ձախ նախասրտի վնասումով, հեմո-պնեվմոթորաքս, հեմոպերիկարդ, վերին վե րջույթների և կրծքավանդակի բազմաթիվ կտրած-ծակած չթափանցող վերքեր, հեմոռագիկ և գիպովոլեմիկ շոկ 3-րդ աստիճանի» ախտորոշմամբ:

Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչի որոշմամբ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և այն փոխ անցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն: Քննչական վարչություն է ներկայացվել նաև կասկածյալը, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է:

Աղբյուրի տեղեկություններով՝ Անահիտ և Աշոտ Հ.-երը ազգականներն են:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *