Բար ակ ծ шծկո ցով, կեղ տոտ, անխ նшմ. Գյումրու Ավտոկայան թաղ ամաս ում թո ղել են նոր шծին տղш երե խայի

Բարակ ծածկոցով, կեղտոտ, անխնամ. Գյումրու Ավտոկայան թաղամասում թողել են նորածին տղա երեխայի Sputnik Արմենիայի տեղեկություններով` տան պարիսպի տակ երեխային նկատել է պատահական անցորդ։ Նա լսել է երեխայի ձայն, մոտեցել ու տեսել է, որ շարժվում է ու անմիջապես ահազանգել ոստիկանություն ու շտապօգնություն։

Գյումրու Ավտոկայան թաղամասում պարիսպներից մեկի տակ թողել են մի քանի ժամ առաջ ծնված նորածին տղա երեխայի։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Գյումրուց։ ՀՀ ոստիկանության Շիրակի բաժանմունքից հայտնեցին, որ լքված երեխայի մասին ահազանգը ստացել են այսօր 10:10–ին: Երեխան հայտնաբերվել է Ավտոկայան թաղամասի Շահումյան փողոցում: Մեկնել է օպերատիվ քննչական խումբ:

Ըստ մեր տեղեկությունների` տան պարիսպի տակ երեխային նկատել է պատահական անցորդ։ Նա լսել է երեխայի ձայն, մոտեցել ու տեսել է, որ շարժվում է ու անմիջապես ահազանգել է ոստիկանություն ու շտապօգնություն: «Շտապ օգնության բրիգադը տեղում տեսել է,որ երեխան կենդանի է, պորտալարը նույնիսկ կտրած չի եղել: Անմիջապես փաթաթել ու տեղափոխել են մանկական հիվանդանոց»,-նշեց Գյումրու Շտապօգնության ծառայության տնօրեն Արթուր Մանուկյանը:

Առաջնակի զննումով երեխան սառած է եղել: Բնածին արատ նորածնի մոտ չի հայտնաբերվել: «Ունեցել է սրտի տոների հազվականություն, ցածր ճնշում: Եղել է կապտակարմրավուն երանգով: Երեխան հասուն նորածին է՝ մի քանի ժամական, ամենաշատը` 6, քանի որ պորտալարը դեռ թաց էր»,-Sputnik Արմենիային ասաց հիվանդանոցի վերակենդանացման բաժնի բժշկուհի Մարգարիտա Հարությունյանը` հավելելով, որ թեև երեխան արատ չունի, բայց ունի բուժման կարիք: Երեխան փաթաթված է եղել բարակ ծածկոցով ու մեկ տակաշորով` կեղտոտ ու անխնամ, տակաշորը եղել է հողոտ, պատված խոտի մնացորդներով:

Աղբյուրը https://bavnews.am/%d5%a2%d5%a1%d6%80%d5%a1%d5%af-%d5%ae%d5%a1%d5%ae%d5%af%d5%b8%d6%81%d5%b8%d5%be-%d5%af%d5%a5%d5%b2%d5%bf%d5%b8%d5%bf-%d5%a1%d5%b6%d5%ad%d5%b6%d5%a1%d5%b4-%d5%a3%d5%b5%d5%b8%d6%82%d5%b4%d6%80%d5%b8/?fbclid=IwAR0Ujk2rtRod8nDGz9dwLwutKgpz3D9t8TkAz6QKui1B5pKjFm844i-HDMg

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *