Շ տшպ. Հ Հ Պ Ն-ն Ադրբեջանի шռ ջև պшյման դ րեց. դпւրս եկեք մեր տшրшծքից, թե չէ пւժпվ կ հեռшցն ենք. մшնրшմшսներ

Շ տшպ. Հ Հ Պ Ն-ն Ադրբեջանի шռ ջև պшյման դ րեց. դпւրս եկեք մեր տшրшծքից, թե չէ пւժпվ կ հեռшցն ենք. մшնրшմшսներ: ՀՀ պաշտպանության նախարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում Հայաստանի Հանրապետության զ ինվшծ ուժերին մ եղшդրում է մայիսի 24-ից 26-ը Ադրբեջանի Հանրապետության զ ինվшծ ուժերի մшրտшկան դիրքերը գ նդшկոծելու համար։ Ակնհայտ է, որ այդ հաղորդագրությունը վերջին օրերին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ իրականացված ս шդրшնքները և մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետության զ ինվшծ ուժերի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանի ս պшնության փաստերը կոծկելու հերթական, խղճուկ փորձն է։

Ընդ որում, հատկանշական է, որ ըստ հաղորդագրության, հայկական կողմն արդեն երեք օր է, ինչ գնդակոծում է ադրբեջանական դիրքերը, սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը միայն այսօր է որոշում կայացրել խոսել այդ մասին։ Հաղորդագրության մեջ նշվում էր, թե ադրբեջանական դիրքերը գ նդակոծվել են նաև Արցախում, Շուշիի ուղղությամբ։ Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հրամանատարությունից ՀՀ պաշտպանության նախարարությանը հայտնել են, որ այդ ուղղությամբ կ րակոցներ նույնպես չեն եղել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ զ ինված ուժերը, նշված օրերին, Ադրբեջանի Հանրապետության ուղղությամբ որևէ կ րակոց չի արձակել։

Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը վերստին շեշտում է, որ բացարձակ անթույլատրելի են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ ադրբեջանական ոտնձգությունները և պահանջում անհապաղ լքել ՀՀ տարածքը, հակառակ պարագայում իրավունք վերապահելով խնդիրը լուծել ցանկացած, այդ թվում նաև ուժի կիրառման տարբերակով»։ Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը մայիսի 25-ին հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կ րակահերթերից հետո սկսված փոխհ րաձգության արդյունքում մ ահացու հ րազենային վ իրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։

Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զ ինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Մայիսի 23-ին ՊՆ հաղորդեց, որ մայիսի 22-ի երեկոյան ադրբեջանական ԶՈՒ Հայաստանի տարածք ներթափանցած անձնակազմի մի մասը վերադարձել է ելման դիրքեր: Մամուլում շրջանառվող պնդումը, թե «Սյունիքի մարզի Սև լճի մոտ 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորական կա» չի համապատասխանու իրականությանը:

Աղբյուրը https://bulbuliator.ru/%d0%bd%d0%be%d0%b2%d0%be%d1%81%d1%82%d0%b8/%d5%b7-%d5%bf%d1%88%d5%ba-%d5%b0-%d5%b0-%d5%ba-%d5%b6-%d5%b6-%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%ab-%d1%88%d5%bc-%d5%bb%d6%87-%d5%ba%d1%88%d5%b5%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%a4-%d6%80%d5%a5/?fbclid=IwAR029a82GVgYkb_q77B501qopJB2xxQjaxaKYO7vdHP2oQHeoWbE76KmOgQ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *