Հեր թով. Սյունիքի հե րթակ шն բ դեշ խը կшլ անшվո րվեց ու տш րվեց բш նտ

Դատարանի որոշմամբ Սյունիքի մարզի Որոտան վարչական շրջանի ղեկավար Սուրեն Օհանջանյանը կալանավորվել է։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբան Արսեն Վարդանյանը։ Նա նշեց, որ դատարանը Օհանջանյանին ձերբակալելու որոշումը ոչ իրավաչափ է ճանաչել, սակայն 2 ամսով կալանավորելու որոշում կայացրել։

Նա տեղափոխվել է Գորիսի ՔԿՀ։ Փաստաբանը հայտնեց, որ դատարանի որոշման դեմ պատրաստվում են բողոք ներկայացնել։ Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ընտրակաշառք տալու մեջ։ Ըստ նախաքննական մարմնի՝ նա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ գյուղի բնակիչների հետ կազմակերպել է հանդիպումներ, որոնց ներկա է գտնվել նաեւ Գորիս համայնքի ղեկավարը, եւ առաջարկել սոցիալական օգնություն ստանալու համար դիմումներ ներկայացնել Գորիս համայնքի ղեկավարին’ երաշխավորելով, որ դրանք միանշանակ բավարարվելու են:

Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նա որոշ քաղաքացիների հայտնել է՝ սոցիալական աջակցություն տրամադրելու դեպքում պետք է մասնակցեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին եւ քվեարկեն «Հայաստան» դաշինքի օգտին:

Աղբյուրը https://mediaroom.am/politicalplatform/item/26652-2.html

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *