Վարդ ենիսից ան հետ կո րած զի ն վորի մա սին նոր մանր ամա սներ

Մեկ ամսից ավելի է՝ ինչ ժամկետային զինծառայող, շարքային Նորիկ Մկրտչյանը համարվում է անհետ կորած։ «Պատկան մարմինները շարունակում են փնտրել։ Վստահեցնում են, որ 90 տոկոսով գերի չի ընկել եւ Հայաստանի տարածքում է գտնվում, բայց թե որտեղ է՝ չգիտենք։ Քրեական գործ է հարուցվել, դրա շրջանակներում հետախուզում են հայտարարել, բայց փաստն այն է, որ երեխան չկա»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը։ Նշենք, որ Նորիկ Մկրտչյանը Տավուշի մարզի Կողբ համայնքից է։ Նա ընդամենը 3 ամսվա ծառայող էր։

Արսեն Աղաբաբյանը նշեց, որ Նորիկը զորամասը լքելուց հետո տուն չի գնացել, եւ առհասարակ, զորակոչվելուց հետո եւս տուն չի գնացել։

Հիշեցնենք, որ մայիսի 22–ին, Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մայիսի 18-ին, ժամը 22:10-ին, ՊՆ N զորամասից ՌՈ Վարդենիսի բաժին հեռախոսագիր է ստացվել առ այն, որ նույն օրը, ժամը 17:00-ի սահմաններում, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ն. Մկրտչյանն ինքնակամ թողել է ստորաբաժանման պահպանության տարածքը եւ ընդգրկված է զորամասն ինքնակամ թողած զինծառայողների ցուցակներում:

Աղբյուրը https://ipress.am/hy/page/vardenisic-anhet-korac-zinvori-masin?fbclid=IwAR24H_EO339l7H_wyjNWjUoUdJbCJa5hIV8gZvcchn8xdlaE5J4EUsPITYo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *