Զին ծառ այող է վթ արի ենթ արկվել. Մանրամասներ

Այսօր՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Լուսակերտ գյուղի վարչական տարածքում՝ Լուսակերտի զորամասի հարևանութամբ, բախվել են նույն գյուղի բնակիչ, 40-ամյա  Գարիկ Խաչատրյանի վարած  Toyota Land Cruiser  մակնիշի և Չարենցավան քաղաքի բնակիչ, 20-ամյա Ալիկ Դադիկյյանի վարած  Toyota Alphard մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով  Toyota Land Cruiser-ը  կողաշրջվել է:  Օպերատիվորեն  դեպքի վայր է ժամանել բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները տեղում բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց, հայտնելով, որ իրենց լավ են զգում: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ հերթափոխի պետ Սուրեն Աբրահամյանի գլխավորությամբ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի և ավագ տեսուչ Աշոտ Մխիթարյանի գլխավորությամբ:  Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Միշա Ստեփանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր ե նախապատրաստվում:  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota Land Cruiser-ի վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում: 

Աղբյուրը https://ipress.am/hy/page/zinvor-e-vtari-entarkvel?fbclid=IwAR0qjam8EOCvEiVBLbGNsaKCG30Brja_SlDacmuvhXQUngqrGrVBJ-lJVwQ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *