Նիկոլ Փաշինյшնն արդեն որոշել է, թե ով է փոխ արինելու Հայկ Մшրությանին

«Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմшնագիր» կուսակ ցության վերնա խավում բացա հայտ սկսել են աշխատել Երեւանի քաղաքապետ Հայկ մարությանի դ եմ: Խնդիրն այն է, որ ՔՊ-ակա նները չեն ներում, որ Մարո ւթյանը չաջ ակցեց իրենց արտ ահերթ խորհրդ արանական ընտրու թյուններին:

«Իրավունքին» հասած շշուկ ների համաձայն` իշխանական վերին օղակներում ակտիվորեն քննարկվում է Հայկ Մարությանից ձերբազատվելու հարցը: Այս առումով երկու տեսակետ կա` սպասել եւս մեկ տարի եւ Երեւանի ավագանու հերթական ընտրությունների ժամանակ նոր ՔՊ-ական քաղաքապետ ընտրել, իսկ երկրորդ տարբերակն այն է, որ քանի «գործներն աջ է գնում», աշունն էլ կազմակերպել Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ` հասնելով նրան, որ Մարությանն ինքնակամ հրաժարական տա:

Երկու սցենարի դեպքում էլ` ՔՊ-ն արդեն իսկ ունի իր համար ցանկալի նոր քաղաքապետի թեկնածու` ՔՊ նախընտրական ցուցակում տեղ գտած գործարար Խաչատուր Սուքիասյանը, նույն ինքը` Գռզոն: Սրանով ՔՊ-ականները միանգամից երկու հարց են լուծում` նախ կստացվի այնպես, որ իրենց խոստմանը համաձայն օլիգարխներ չեն լինի խորհրդարանում, մյուս կողմից էլ կիրականանա Սուքիասյանի վաղեմի երազանքը` նստել այն պաշտոնին, որում եղել է Վանո Սիրադեղյանը»:

Աղբյուրը https://tema.am/869/?fbclid=IwAR15QpNCxL7I5cVZaP6QGV5qJRXQIzJMHv732B04u0fwX0WLyghky6PzBl8

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *