Գոհար Ավետիսյանը անճ шնաչ ելի դш րձ րեց հ րդե հից հետո առ шնց դեմքի մն шցած աղջ կшն․ վիդեո

Գոհար Ավետիսյանը, առանց չափազանցության, ամենահայտնի եւ ճանաչված ռուս դիմահարդար է։ Նա մշակել է յուրահատուկ ոճ, որը վերափոխել է դիմահարդարման մասին սովորական պատկերացումները, ինչպես նաեւ ապացուցել, որ լինել գեղեցիկ կարող է ցանկացած մեկը․ մաշկի խնդիրներ ունեցող, բնածին թերություններով, կյանքի բարդ հանգամանքներով եւ այլ խնդիրներ ունեցող կանայք:Այս անգամ Գոհարը որոշել է անմոռանալի օր կազմակերպել Վորոնեժից Աննա Բոլդիրյովայի համար։ Երբ աղջիկը 7 ամսական էր, նա այրվող տանը մնացել է փակված, եւ ոչ ոք չի շտապել փրկել նրան: Սարսափելի միջադեպից հետո նա բառացիորեն կորցրել է դեմքը. մաշկը, քիթը եւ մազերը խիստ այրվել են, իսկ բուժումից հետո զգալի սպիներ են մնացել:«Ամեն օր մենք բողոքում ենք ինքներս մեզնից, մեր արտաքինից, մեր կյանքից, մեր մեջ թերություններ ենք փնտրում, անընդհատ մեզ ինչ-որ բանի համար հայհոյում եւ մոռանում ենք պարզապես գնահատել կյանքն ու վայելել այն։ Այսօր ուզում եմ ձեզ ապացուցել, որ մենք պարզապես առիթ չունենք բողոքելու կյանքից», — այս խոսքերով է Գոհար Ավետիսյանը սկսել Աննա Բոլդիրյովայի կերպարանափոխման տեսանյութը։Դիմահարդարն Աննային եւ նրա դստերը Մոսկվա է հրավիրել. նրանց տեղավորել են մայրաքաղաքի ամենաթանկ հյուրանոցներից մեկում, որտեղ հերոսուհին անկեղծորեն զարմացել է տեսած ամեն մանրուքից: Բնակեցնելուց հետո Գոհարը Աննային տարել է իր ստուդիա. արդյունքները պարզապես ցնցող էին։

Տեսանյութը այստեղ ՝ https://mediaarmm.ru/%d5%aa%d5%a1%d5%b4%d5%a1%d5%b6%d6%81/%d5%a3%d5%b8%d5%b0%d5%a1%d6%80-%d5%a1%d5%be%d5%a5%d5%bf%d5%ab%d5%bd%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%a1%d5%b6%d5%b3%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b9%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%a4%d5%a1%d6%80%d5%b1%d6%80%d5%a5%d6%81/?fbclid=IwAR0eYPuaKRhLWFIo7X-E3sptJ-vDt-mvxOtrQXuOvN4qcZBDwFKlem14edY

Աղբյուրը https://mediaarmm.ru/%d5%aa%d5%a1%d5%b4%d5%a1%d5%b6%d6%81/%d5%a3%d5%b8%d5%b0%d5%a1%d6%80-%d5%a1%d5%be%d5%a5%d5%bf%d5%ab%d5%bd%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%a1%d5%b6%d5%b3%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b9%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%a4%d5%a1%d6%80%d5%b1%d6%80%d5%a5%d6%81/?fbclid=IwAR0eYPuaKRhLWFIo7X-E3sptJ-vDt-mvxOtrQXuOvN4qcZBDwFKlem14edY

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *