Մոսկվայում եղբшյրը 7-րդ հար կից նե տել է նոր шծ ին քր ոջը. երե խшն մա հ шցել է

Մոսկվայում եղբայրը 7-րդ հարկից նետել է նորածին քրոջը. երեխան մահացել է Մոսկվայի Խովրինո թաղամասի Լևոբերեժնայա փողոցում այսօր առավոտյան ողբերգական դեպք է գրանցվել։ 13-ամյա եղբայրը պատուհանից նետել է նորածին քրոջը: Տեղեկությունը հայտնում է «Комсомольская правда»-ն։

Փոքրիկ աղջիկը մի քանի օր առաջ է լույս աշխարհ եկել և ծննդատնից դուրս գրվել։ Այսօր առավոտյան կինը դստեր ու 13-ամյա որդու հետ է բնակարանում եղել, երբ պատահել է դեպքը: «Երբ մայրը սենյակից որոշ ժամանակով դուրս է եկել, երեխան վերցրել է նորածինին օրորոցից և նետել պատուհանից», — լրատվամիջոցին  հայտնել են ՌԴ քննչական կոմիտեից: 

Իրավապահ մարմինների աղբյուրի համաձայն՝  տղան տառապում է քրոնիկ հոգեկան հիվանդությամբ: Յոթերորդ հարկից ընկնելուց հետո աղջիկը ողջ մնալու հնարավորություն չուներ: Նա տեղում մահացել է մինչ բժիշկների ժամանումը: Հարուցվել է քրեական գործ. դեռահասին պատիժ չի սպառնում հոգեկան հիվանդ լինելու պատճառով, մինչդեռ նրա ծնողներին սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկում:

Աղբյուր https://bavnews.am/%d5%b4%d5%b8%d5%bd%d5%af%d5%be%d5%a1%d5%b5%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b2%d5%a2%d5%a1%d5%b5%d6%80%d5%a8-7-%d6%80%d5%a4-%d5%b0%d5%a1%d6%80%d5%af%d5%ab%d6%81-%d5%b6%d5%a5%d5%bf%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%b6/?fbclid=IwAR2Sgw7reMogWiDqUkjY0K_H_0j2LEmh5o6aCUezPkGT6E9ijjmc9MAD_0Y

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *