Փաշինյանի նոր առ աջա րկը Պուտինին.Կ րե մլի լռո ւթյո ւնն ու էսկ ալաց իայի վտ անգը

Հուլիսի 29-ին Ռուսաստանի միջնորդությամբ Գեղարքունիքի uահմանին ձեռք բերված հրադադարի մասին համաձայնությունը չի պահպանվել:Հայաստանի Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ այսօր առավոտյան ժամը 8:40-ին թշնամու զինուժը կրկին սադրանքի է դիմել՝ կրակ բացելով հայկական դիրքերի վրա, փnխհրաձգություն է ծավալվել։ Հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային մեկ զինծառայող: Երեկվա փոխհրաձգության հետևանքով էլ զոհվել էր երեք,

վիրավորվել հինգ զինծառայող: Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստի ժամանակ առաջարկել է դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուu սահմանապահ հենակետեր տեղակայելու հարցը: Կրեմլում Փաշինյանի առաջարկը չեն մեկնաբանում:«Երևանի հետ շփումները շարունակվում են, ես ավելացնելու բան չունեմ»,- ռուսաստանցի լրագրողներին Մոսկվայի դիրքորոշումն այսպիսի ձևակերպմամբ է փոխանցել Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Պուտինի խոսնակի՝ ոչինչ չասող մեկնաբանությունը, ըստ քաղաքագետ Սուրեն Պետրnuյանի, վկայում է այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների տեղակայելու վերաբերյալ Մոսկվայում վերջնական որոշում չունեն:Հիշեցնենք, որ դեռևս մայիսի 27-ին Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր հայ-ադրբեջանական սահմանին տեղակայել Ռուսաստանի կամ ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների դիտորդների, սկսել դեմարկացիայի և դելիմիտացիայի

աշխատանքներ: Ուշագրավ է, որ Փաշինյանն իր նախկին առաջարկությունը խմբագրել է և այժմ դիտարկում է միայն ռուս սահմանապահների տեղակայման տարբերակը:Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը նշում է՝ Փաշինյանի այս առաջարկը թեև վերջնական չէ, բայց շատ վտանգավոր է: Ըստ նրա՝ ռուս սահմանապահների տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով սպառնալիք է Հայաստանի սուվերենությանը: Այսօրվա Կառավարության նիստում Փաշինյանը Ռուսաստանին առնչվող

մի քանի ուշագրավ հայտարարություններ հնչեցրեց։Վարչապետի պաշտոնակատարը հատուկ ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Բաքվում գրեթե բոլոր դատապարտվածները գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտիներից։ Ռուբեն Մեհրաբյանը Փաշինյանի խոսքերում Ռուսաստանին ուղղված քողարկված դժգոհություն է նկատում։ Հայ-ադրբեջանական սահմանի շփման գոտում տեղի ունեցած մարտերից միայն երկու օր անց կատարվածին անդրադարձել է ՀԱՊԿ-ը՝ մտահոգություն հայտնելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ:Ընդգծենք, սակայն, որ Հայաստանի անվտանգային գործընկեր ՀԱՊԿ-ը Ադրբեջանի հրահրած ագրեսիան դատապարտող որևէ բառ չի ասել: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն այսօր հույս հայտնեց, որ Ադրբեջանի ու Հայաստանի փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, իսկ եթե դա անհնար լինի, ապա այլ ընդունելի ֆորմատներ կարող են լինել՝ ներառյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից մոնիթորինգը։Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը նշում է՝ Փաշինյանի այս հայտարարությունը կարող է ընկալվել որպես վերջնագիր: Սահմանային լարվածությանը զուգահեռ՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը օրենսդրական փոփոխություն է իրականացրել, որով սահմանափակում է Միացյալ Նահանգների կnղմից ռազմական օգնության տրամադրումը

Ադրբեջանին:Այսպիսով, Ադրբեջանին չի կարող գումար հատկացվել Միջազգային ռազմական կրթության ու վերապատրաստման, ինչպես նաև Արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրերով: Այս երկու հոդվածներով անցած տարի Բաքուն Վաշինգտոնից 1 միլիոն 600 հազար դոլար էր ստացել: Նկատենք, սակայն, որ այս օրենսդրական փոփոխությունը մասնակի է կրճատում Ամերիկայից ռազմական օգնություն ստանալու՝ Ադրբեջանի հնարավորությունները:ԱՄՆ օրենսդրությունը լիազորում է Ամերիկայի պաշտպանական գերատեսչությանը սեփական հայեցողությամբ ռազմական սարքավորումներ տրամադրել այս կամ այն երկրին՝ պայքարելու ահաբեկչության, թրաֆիքինգի կամ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ:Մանրամասները՝ տեuանյութում։

Աղբյուրը https://kreativinfo.ru/2021/07/29/%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b6%d5%b8%d6%80-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%a1%d6%80%d5%af%d5%a8-%d5%ba%d5%b8%d6%82%d5%bf%d5%ab%d5%b6%d5%ab%d5%b6-%d5%af%d6%80%d5%a5%d5%b4/?fbclid=IwAR2yrpp752eEOGWyegHDl1XSMSpScuQLnY3t5dIrbHSkO6u3K5_MGZVfbb0

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *