2 լիտր կшթից 1 կգ մաք ուր ան արшտ պա նի՞ր, այն էլ шռանց կո նսերվ шնտն երի, անհ ավ ատшլի է

Տնային պայմաններում կարելի է հեշտությամբ պանիր պատրաստել: Դրա համար առանձնակի խոհարարական հմտություններ չեն պահանջվում:

  • կաթ — 2 լ, աղ 1,5 – 2 ճ.գդալ թթվասեր – 400 գրամ ձու- 6 հատ Պատրաստման եղանակը Կաթը լցնել կաթսայի մեջ, աղ ավելացնել և հասցնել եռման: Ի դեպ, եթե չեք սիրում աղի պանիր, կարող եք աղը քիչ լցնել: Մինչ կաթը կեռա, հարել ձվերը: Եռացող կաթի մեջ ավելացնել թթվասերը և հարած ձվերը, անընդհատ խառնելով, շարունակել եռացնել ևս 5-6 րոպե: Ձևավորվում է կաթնաշոռ և շիճուկն առանձնանում է:

Քամիչի վրա 4 շերտով ծալված թանզիֆ փռել և զանգվածը շրջել քամիչի վրա, որպեսզի շիճուկը ամբողջությամբ արտահոսի: Վրան ծանրություն դնել: 4 Ժամ անց պանիրը պատրաստ է, կարելի է ծանրությունը վերցնել: Կարելի է կաթի մեջ թթվասերի հետ նաև 200 գ կեֆիր ավելացնել, պանիրը կստացվի ավելի նրբահամ:

Աղբյուրը https://news410media.com/archives/1851?fbclid=IwAR2LQuTVYNDAVtfVkL6yDZzj1yFuxE7zleuXexfFZpf7qdUk3IVSrSmLs5g

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *