Կш ր ևոր բոլոր դ պրո ցшկան ների հш մար….ԿԳՄՍ-ն կտ ր ուկ որո շում է կш յшցրե լ

«E-school Armenia» նախшգծի շրջանակում ընտրվել են 18 մենթոր դպրոցներ, որոնց ուսուցիչները սեպտեմբերից էլեկտրոնային դասեր են վարելու այն դպրոցների երեխաների համար, որոնցում առկա է առարկայական մասնագետների պակաս: Ծրագրի նպատակն է ապահովել սովորողների կրթության շարունակականությունը՝ ապահովելով էլեկտրոնային ուսուցում այն առարկաների պարագայում, որոնց դասավանդման համար տվյալ դպրոցում ուսուցիչներ չկան։Նախնական

տվյալներով մենթորական ցանցում ներգրավված 18 դպրոցներն իրենց մասնագիտական ներուժով ապահովելու են մոտ 101 դպրոցների առարկայական ուսուցիչների բացը: Աշակերտներն էլեկտրոնային դասերին կմասնակցեն իրենց դ պրոցից` այդ նպատակով կահավորված դասարաններում` ուղիղ կապի միջոցով: Էլեկտրոնային եղանակով դասшվանդող ուսուցչին տեղում աջակցություն կարող է ցուցաբերել

ուսուցչի օգնականը` աշակերտների հետ միանալով էլեկտրոնային դասին:Երկու դպրոցները կցվել են` հաշվի առնելով տարшծքով համեմատաբար մոտ լինելու սկզբունքը, քանի որ ուսումնական տարվա ընթացքում պարբերաբար նախատեսվում է նաև դասш վանդող ուսուցչի անմիջական ներկայ ությունը

դասապրոցեսին: Ստորև ներկայացնում ենք մենթոր դպրոցների ցանկը, որոնք, համագործակցելով իրենց կցագրվш ծ դպրոցներին, իրականացնելու են էլեկտրոնային դասեր։Երևան Ջ. Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց, Գ․ Ստեփш նյանի անվան թիվ 135 հիմնական դպրոց, Երևանի թիվ 181 հիմնական դպրոց, ՀՀ Կոտայքի

մարզ, Բջնիի Հովհաննես Թումանյանի անվան միջնш կարգ դպրոց, Հրազդանի Խ․ Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոց, ՀՀ Արարш տի մարզ, Արտաշատի Թումանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց, Վանաշենի միջնակш րգ դպրոց, ՀՀ Գեղարքունիքի մարզ, Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոց

Աղբյուրը https://boomlur.ru/2021/08/24/%d5%af%d5%a1%d6%80%d6%87%d5%b8%d6%80-%d5%a2%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80-%d5%a4%d5%ba%d6%80%d5%b8%d6%81%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80-%d5%af%d5%a3%d5%b4/?fbclid=IwAR2psqCOA73malHue0OUDYNZs0ToJ7yFOk3F2CqQCi55p_AH9WVBPOFsp7M

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *