Կш ր ևոր լուր Ռուսաստանում ш պրող բ ոլոր հшյ երի հш մ шր

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը կոչ է անում երկրում գտնվող օտարերկրյա քաղաքացիներին մինչև սեպտեմբերի 30-ը կարգավորել իրենց օրինական կարգավիճակը: «Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման հետեւանքների հաղթահարման ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնությունում գտնվող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի կարգավորման ժամանակավոր միջոցառումների մասին» ՌԴ նախագահի հունիսի 15-ի հրամանագրով»» օտարերկրյա քաղաքացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց,

ովքեր ժամանել են Ռուսաստանի Դաշնություն մինչեւ 2020 թվականի մարտի 15-ը, եւ նրանք, ովքեր 2021 թվականի հունիսի 16-ի դրությամբ չունեն Ռուսաստանի Դաշնությունում մնալու օրինական հիմքեր, հնարավորություն է տրվում դիմում ներկայացնել Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տարածքային մարմիններին՝ մինչեւ սեպտեմբերի 30-ը իրավական իրավիճակի կարգավորման վերաբերյալ: Հոկտեմբերի 1-ից դադարելու է գործել սույն հրամանագրով սահմանված՝ միգրացիոն օրենսդրության խախտմամբ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց՝ Ռուսաստանից հարկադիր հեռացման վերաբերյալ միջոցների կիրառման ժամանակավոր արգելքը, իսկ հետագայում’ մուտքի արգելքի, ինչպես նաեւ Ռուսաստանի

Դաշնությունում մնալու (բնակության) անցանկալիության, երկիր մուտք գործելը չթույլտրելու, ժամանակավոր կեցության ժամկետի կրճատման որոշումները: Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը, հրամանագրի վերոնշյալ նորմերի ժամկետի ավարտին մոտ, Ռուսաստանի ներքին գործերի նախարարության միգրացիոն կենտրոններում եւ տարածքային մարմիններում հերթերից խուսափելու համար օտարերկրյա քաղաքացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց խորհուրդ է տալիս փաստաթղթերը ստանալու համար դիմել նախապես, ինչպես նաեւ այցելել ավելի պակաս ծանրաբեռնված ժամերին՝ կեսօրից հետո», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Աղբյուրը https://mediaroom.am/armenia/society/item/28077-2021-08-24-18-29-45.html

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *