Քնш ծ զին վորն երից 8-10 հա զшր դր ամ են պա հшն ջում. ինչ է բաց шհшյտ վել բա նш կում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայկական բանակում սոված մնացած իշխանության օրոք (շատ պատգամավորներ եւ պաշտոնյաներ իրենք են բարձրաձայնել այդ մասին) նոր հանցատեսակներ են զարգանում:

Պարզվում է՝ տարբեր զորամասերում կամ մարտական հենակետերում զինվորին քնած բռնացնողները նրա այդ արարքը թաքցնելու համար շատ դեպքերում կոնկրետ գումար են պահանջում՝ 8-10.000դրամ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրավապահ մարմիններում քննության առարկա են դարձել քնած զինվորներից «փրկագին» պահանջելու դեպքերը: Ընդ որում, դրանք լայն տարածում են գտել: Ու երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե բանակում զինվոր ունեցող ծնողները ստիպված չեն լինելու ներքնաշորեր ուղարկել, քանի որ համալրված է ողջ քանակը, հիմա, փաստորեն, ստիպված են ծնողները տանից գումար ուղարկել, որ քնած զինվորի ֆոտոները ջնջվեն, կամ փաստերը չհաղորդվեն վերադասին:

Ասել է թե՝ զորամասի ներսում մեկը մյուսին պարտք մնալու խնդիրը դեռեւս լուծված չէ, ու երբեմն ճակատագրական ավարտ է ունենում: Հիշեցնենք վերջին դեպքը, երբ միանգամից երեք զինվորի ծառայակիցը սպանել էր, իրավապահները դարձյալ պարտքուպահանջի եւ միմյանց արժանապատվությունը ոտնահարելու վարկած են քննում: Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Աղբյուրը https://www.armlife.am/news/162922.html?fbclid=IwAR2FfM8dfXsMCV5oH22rS0wqQbtSsa_lIUmffuLLWQf0BXsLkrjjvjfcwq4

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *