Րո պե ներ шռ աջ ՊՆ-ն հայ տшրար ություն տшր шծ եց

Օգոստոսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն՝ կապված եռամսյա հավաքների մեկնարկի հետ։

Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներն, ըստ ուղղությունների, զեկույցներ են ներկայացրել հավաքների առաջին օրվա արդյունքների վերաբերյալ։

Պաշտպանության նախարարը գոհունակությամբ փաստել է, որ հանրության շրջանում առկա է եռամսյա հավաքների կարևորության լիարժեք ըմբռնում, ինչի դրսևորումն է քաղաքացիների՝ հավաքներին մասնակցելու պատրաստակամությունը։

Միևնույն ժամանակ, պաշտպանական գերատեսչության ղեկավարը խիստ հրահանգել է մշտական ուշադրության կենտրոնում պահել հավաքների մասնակիցների սոցիալ-կենցաղային պատշաճ պայմանների ապահովման, ուսումնական գործընթացի, ինչպես նաև ժամանցի կազմակերպման հետ կապված հարցերը։

Աղբյուրը https://arm-life.ru/2021/08/25/%d6%80%d5%b8%d5%ba%d5%a5%d5%b6%d5%a5%d6%80-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb-%d5%ba%d5%b6-%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%bf%d5%a1%d6%80-10/?fbclid=IwAR0m4TI4QH9pPNIlxWf–WRgZGhjLL_jf3HP8xF_DHnT6uZrBOM-IqFez6M

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *