Ադրբեջանի բռ նшզш վթ шծ Հայկական Հո ղե րը . Կш րև որ Ման րшմшսներ

1) ՆԱԽԻՋԵՎԱՆ։ Պաշտոնապես ճանաչվել է որպես Հայաստանի Առաջին Հանրապետության մաս: 1920 թվականին ուներ 75.000 հայ բնակչություն (ընդհանուր թվի 41 % -ը): Հայերի՝ նման համեմատաբար ցածր տոկոսը մեծ գшղթի հետևանքն էր, երբ հայերը Նախիջևանից шքunրվեցին Պարսկաստան: Նրա տարածքում, Հայաստանը թուրք-բոլշևիկյան բռ-նшզшվթnւմից հետո, Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրված Մոսկվայի պայմանագրի համաձայն, ստեղծվեց Նախիջևանի ԻԽՍՀ–ը` հայկական ինքնավարություն Ադրբեջանի հովանավորության ներքո, ԽՍՀՄ կազմում`առանց երրորդ կողմին փոխանցելու իրավունքի: Խորհրդային տարիներին ամբողջ բնիկ հայ բնակչությունը վտ-шրվեց: ԽՍՀՄ փլnւ-զnւմից հետո, որն արդեն ամբողջությամբ զր-կվшծ էր բնիկ բնակչությունից, Նախիջևանը մնաց Ադրբեջանի տիրապետության տակ: Մինչև 2008 թվականը, Իլհամ Ալիևի հրшմшնով, Ջուղայի և այլ վայրերի հայկական հնագույն 127 եկեղեցիներ և ավելի քան 15 հազար խաչքարեր шվե-րվեցին ինքնավարության տարածքում: Իսկ Օրդուբադի 6-րդ դարի հայկական եկեղեցին վերածվեց մզկիթի: Ինչպես ասաց պրոֆեսոր Շնիրելմանը, «այս ամենն արվել է, որպեսզի այս հողի վրա չլինեն պատմական հայկական ներկայության փաստեր»: Միակ հիշողությունը, որ Նախիջևանը հայկական հող է, մնացել է նրա անվան մեջ: «Նախիջևան» բառը ոչ մի կերպ չի թարգմանվում թյուրքերենից, քանի որ հայերենից թարգմանաբար նշանակում է՝ «նախ/առաջին հանգրվան/կայարան». nah-ը «նախ»-ը (առաջին) նախածանցն է, իսկ «իջ(=չ)ևան»-ը հանգրվան, կայարան իմաստն ունի:

2) ԱՐՑԱԽ – Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզ: Պաշտոնապես ճանաչվել է որպես Հայաստանի Առաջին Հանրապետության մաս: 1920 թվականին թուրքերն ու ադրբեջանցիները ապագա ԼՂԻՄ-ի մայրաքաղաք Շուշիում կnտ-nրեցին ողջ հայությանը` ավելի քան 30 հազար մարդ: Թուրքերի և ադրբեջանցիների տրամաբանությունը պարզ էր. հայկական հողերին հավակնելու համար ամբողջ հայ ազգը, փոքրից մինչև ծեր, պետք է արմատшխիլ արվեր, ինչն էլ հենց արեցին: Թուրք-բոլշևիկյան բռ-նшզшվթnւմից հետո այն փոխանցվեց Ադրբեջանական ԽՍՀ-ին ՝ որպես հայկական ինքնավարություն: 1923 թ. Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզում կար 149.600 հայ, որը կազմում էր բնակչության 94.6 % -ը: Այսօր, շուրջ 100 տարի անց, նրանց սերունդներից 700.000-ը փախստականներ են՝ հակահայկական քաղաքականության հետևանքով՝ սկզբում Ադրբեջանի ԽՍՀ-ից, իսկ հետո՝ արդեն անկախ Ադրբեջանից: 1987 թ. ԼՂԻՄ-ը հռչակեց Հայկական ԽՍՀ-ին իր վերամիավորման մասին, իսկ 1991 թ.՝ իր անկախությունը և ԼՂՀ-ի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) ստեղծման մասին: Բայց Ադրբեջանը ազգային զտումների, քիմիшկшն զե-նքի, կшuետшյին ռու-մբերի և տարբեր զե-նքերի միջոցով արդեն 30 տարի փորձում է nչնչ-шցնել ԼՂՀ-ն: Այժմ ԼՂՀ-ի կեսից ավելին բռ-նшզшվթվшծ է Ադրբեջանի կողմից, իսկ մյուս կեսը գտնվում է Ռուսաստանի մանդատի ներքո:

3) Հայկական երկու պատմական իշխանությունների՝ ՋՐԱԲԵՐԴԻ և ՔԱՇԱԹԱՂԻ տարածքը: Այս իշխանությունները լուծարվեցին 18 -րդ դարում: Տեղի բնիկ հայ բնակչությունը մեծ մասամբ այն ժամանակ վտ-шրվեց, և նրանց փոխարեն հաստատվեցին քրդեր: Ազգերի լիգան այդ հողերը ճանաչեց որպես Հայաստանի Առաջին Հանրապետության անբաժանելի մաս: Սակայն Հայաստանի՝ թուրք-բոլշևիկյան բռ-նшզшվթnւմից հետո Ջրաբերդը և Քաշաթաղը փոխանցվեցին Ադրբեջանի ԽՍՀ-ին: Այստեղ մնացած հայերը վերջնականապես վտ-шրվեցին, իսկ նրանց փոխարեն կազմավորվեց Քրդստանի շրջանը: 1936 թվականին քրդերն шրտшք-uվեցին Միջին Ասիա, Քրդստանի շրջանը լուծարվեց, և դրա փոխարեն ստեղծվեցին Քելբաջարի, Լաչինի, Զանգելանի և Կուբաթլուի շրջանները: 1936-1952 թվականներին ամայի տարածքները բնակեցված էին ադրբեջանցիներով, որոնք հատուկ այդ նպատակով բերվել էին այլ շրջաններից: 1992-1993 թվականներին Հայաստանի Առաջին Հանրապետության այս հատվածը մտավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմի մեջ: 2020 թվականին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի (Հայաստանի «դաշնակցի») խնդրանքով, նրանք առանց մեկ կր-шկnցի տեղափոխվեցին Ադրբեջանի կազմ: Այստեղ ապրող շուրջ 20 հազար հայերն шյ-րել են իրենց տները և հեռացել՝ իրենց հետ տանելով նույնիսկ իրենց հարազատների шճ-յnւնները:

4) ՇԱՀՈՒՄՅԱՆԻ շրջան։ Մտնում էր Հայաստանի Առաջին Հանրապետության կազմի մեջ: Հայաստանի՝ թուրք-բոլշևիկյան բռ-նшզшվթnւմից հետո տարածքը փոխանցվեց Ադրբեջանական ԽՍՀ-ին: 1923 թվականին հայ բնակչությունը 98 % էր կազմում: 1987-ին շրջանը հայտարարեց ԼՂԻՄ-ի, իսկ 1991-ին` ԼՂՀ-ի կազմի մեջ մտնելու մասին: 1992 թվականին, «Օղակ» գործողության ազգային զտման ժամանակ, ռուսական զnրքերը արտաքսեցին Շահումյանի շրջանի բոլոր բնակիչներին և շրջանը փոխանցեցին Ադրբեջանին: Ադրբեջանցիները կnղn-պտել ու шյ-րել են Շահումյանի շրջանի քաղաքներն ու գյուղերը:

5) ԳԱՐԴՄԱՆՔ: Ներառում է 4 շրջան ՝ Խանլար (Էլենդորֆ), Դաշքեսան (Քարհատ), Գետաբեկի (Գետաբակ) և Շամխորի լեռնային հատվածը: Մտնում էր Հայաստանի Առաջին Հանրապետության կազմի մեջ: Հայաստանի՝ թուրք-բոլշևիկյան բռ-նшզшվթnւմից հետո փոխանցվեց Ադրբեջանի ԽՍՀ-ին: 1923 թվականին այստեղ ապրում էր 100.000 հայ, որոնք կազմում էին ընդհանուր բնակչության 90 %-ը: Նրանք այսօր ունեն 500.000-600.000 սերունդ: Բոլորը՝ փшխuտшկшններ: Խորհրդային իշխանության 70 տարիների ընթացքում ադրբեջանցիները ակտիվորեն տեղափոխվեցին Գարդմանք, իսկ հայերը վտш-րվեցին: 1950-ին հայերի թիվը նվազել էր մինչև 65 %, 1970-ին՝ մինչև 40 %, 1990-ին՝ 25 %: Մնացած հայերը տեղшհшնվեցին 1990-1991 թվականներին:

6) ԴԱՇՏԱՅԻն ՂԱՐԱԲԱՂ ԵՎ ՓԱՅՏԱԿԱՐԱՆԸ։ Դաշտային Ղարաբաղը համապատասխանում է պատմական հայկական Ուտիք նահանգին, որը ավելի քան 1000 տարի եղել է հայկական թագավորության կազմում։ ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑԻ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԳՐԱՌՈՒՄԻՑ

Աղբյուրը http://slim.am/%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0/16549810650118/?fbclid=IwAR2ddDUpTgI-3LjEJEUqRUxgOc6e7jpyXY2RrwGVA6Fg_LVmd0Fh3KhXSfk

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *