Ի՞նչ է տեղի ուն եցել և ի՞նչ վ ի ճшկ է այժմ… Ռուս և հայ զինվ որшկա նները պա հան ջել են բшցել ճ шնա պшրհը, սшկ այն… Մովսես Հարությունյանը Մ ԱՆՐԱՄ ԱՍՆԵՐ է հшյտն ում

Մովսես Հարությունյան. Ի՞նչ է տեղի ունեցել և ի՞նչ վիճակ է այժմ… Ադրբեջանական կողմը երեկոյան պաշտոնապես հայտարարեց, թե իբրև հայ զինվորականները հար ձակվել են ադրբեջանցի զինվորականի վրա ու սվ ինով վիր ավորել նրան` ինչը հերքվել է մեր ՊՆ-ի կողմից։

Հայտարարությունից հետո Գորիս-Դավիթ-Բեկ ճանապարհի Չայզամի կոչվող հատվածում ադրբեջանցիները փակել են ճանապարհը, ինչին հաջորդել է ռուս ու հայ սահմանապահների կողմից համարժեք գործողություն։ Կողմերը նշանակալի ուժեր են կուտակել՝ ընդհանուր մինչև

50 ավտոմեքենա, ստեղծվել է լարված իրավիճակ։ Ռուս և հայ զինվորականները պահանջել են բացել ճանապարհը, բայց ադրբեջանցիները հրաժարվել են։ Ռուս սահմանապահների առաջարկին՝ ապացույցներ ներկայացնել վիրավորված զինվորի մասին, ադրբեջանցիները պատասխանել են, որ առավոտյան կներկայացնեն։ Բանակցությունների

արդյունքում ճանապարհին մնացած քաղաքացիական ավտոմեքենաները դուրս են բերվել փակ ճանապարհից, կողմերը նվազեցրել են զինվորների թիվը, բայց ճանապարհը շարունակում է փակ մնալ։ Ճանապարհը բացելու մասին բանակցությունները շարունակվելու են առավոտյան։

Աղյուրը https://armzone.online/2021/08/26/%D5%AB%D5%9E%D5%B6%D5%B9-%D5%A7-%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AB-%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D6%81%D5%A5%D5%AC-%D6%87-%D5%AB%D5%9E%D5%B6%D5%B9-%D5%BE%D5%AB%D5%B3%D5%A1%D5%AF-%D5%A7-%D5%A1%D5%B5%D5%AA%D5%B4/?fbclid=IwAR0WJW4Qc3as0fPzLjEEo6mMeMW4oq2vy2MxdpaIC5LBrZp2uzmH6159-tE

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *