ՀՐ ԱՏ ԱՊ․ Ադրբեջանը ս պ шռնո ւմ է․ Իրենց զ ին ծшռա յող ին չվ երш դարձ նելու դեպ ք ում հшկ աահ աբեկ չա կшն օպե րшցիա կի րшկ անաց նի

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը. «Արցախի Մարտակերտի շրջանի առանձնատներից մեկում հայտնաբերված և բերման ենթարկված ադրբեջանցի զինծառայողի փաստը հաստատվել է նաև Ադրբեջանի կողմից։

Միաժամանակ Ադրբեջանը սպառնում է՝ զինծառայողին առաջիկա ժամանակահատվածում չվերադարձնելու պարագայում «հակաահաբեկչական օպերացիա կիրականացնի»։

Ակնհայտ է, որ Արցախի Մարտակերտ քաղաքում, Շուշիի Մխիթարաշեն գյուղում և Գորիս-Կապան միջպետական մայրուղում տեղի ունեցած սադրանքները փոխկապակցված են և տեղավորվում են անկայունացման ադրբեջանական ծրագրի շրջանակներում։

Հիշեցնեմ, որ Մխիթարաշեն գյուղի ուղղությամբ, վերջին օրերին ադրբեջանական անկանոն կրակոցներ են արձանագրվել, կա տուժված առանձնատուն։ Մի խոսքով, Ադրբեջանը շարժվում է կանխատեսելի սցենարով, իսկ Հայաստանի իշխանությունը զբաղված է անձնական վրեժխնդրության և նեղ անձնային շահերին վերաբերող հարցերով»:

Աղբյուրը https://norpaster.ru/2021/08/26/%d5%b0%d6%80%d5%a1%d5%bf%d5%a1%d5%ba%e2%80%a4-%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%bd%d5%ba%d5%a1%d5%bc%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7%e2%80%a4-%d5%ab%d6%80%d5%a5%d5%b6%d6%81/?fbclid=IwAR3QP4yRGjmF0xQSlWGlx2XBbo2aklB9B7SS52UOTk5VBxEKkWumX2KEPyk

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *