Ող բեգ шկ ան վթ шր Կոտայքում. բ шխ վել են Mercedes-ն ու Ivekօ-ն․ զո հ երի ու վի ր шվ որների թվում կա ն երե խшներ

Ողբեգական վթար Կոտայքում. բախվել են Mercedes-ն ու Ivekօ-ն․ զոհերի ու վիրավորների թվում կան երեխաներ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ օգոստոսի 26-ին,  խոշոր ու ողբերգական ավտովթար  է տեղի ունեցել  Կոտայքի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն-Նոր Գեղի ավտոճանապարհին՝  Նոր Գեղի վարչական տարածքի գերեզմանոցների հարևանությամբ բախվել են Mercedes և  կցորդիչով Ivekօ մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են Աբովյանի և Երևանի տարբեր հիվանդանոցներ: Վիրավորներից 2-ը մահացել են:

Բախման հետևանքով Mercedes ը վերածվել է մետաղե ջարոդոնի, իսկ վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 47 հրշեջ-փրկարարական  ջոկատի և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող թիվ 16 փրկարար ջոկատի փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա:

Օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ բախման հետևանքով  Ivekօ-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին, այնուհետև հողաթմբերին և հայտնվել գերեզմաններում, կոտրելով 2-3 տապանաքարեր:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև վնասված գերեզմանատերերի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել  են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանության Նաիրիի բաժնի և ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողնեը, որպեսզի  քննիչները կարողանան դեպքի վայրի զննություն կատարեն:

Աղբյուրը https://bavnews.am/%d5%b8%d5%b2%d5%a2%d5%a5%d5%a3%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%be%d5%a9%d5%a1%d6%80-%d5%af%d5%b8%d5%bf%d5%a1%d5%b5%d6%84%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a2%d5%a1%d5%ad%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a5%d5%b6-mercedes/?fbclid=IwAR06tRDa_Qw3W0JnUiR5R5G-dOSpQFesE-lV_fjM567hRBBydZks3odGG-w

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *