Պա տգшմшվ որը լ шվ լուր հ шյտ նեց. Ինչ է որ ոշ վել

Սյունիքում այս պահին ընթանում են եռակողմ բանացություններ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից փակված Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածների բացման շուրջ։

Բանակցություններին մասնակցում են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ներկայացուցիչները։

Ինչպես հայտնում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, սյունեցի Նարեկ Ղահրամանյանը, բանակցությունները ընթանում են դրական դինամիկայով և ամենաուշը երեկոյան ճանապարհը կբացվի։ Նա նաև նշում է, որ տեղանքից բնակչության տարհանում չի եղել, կրակոցներ չեն հնչել։

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ օգոստոսի 25-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը փակել էր Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը:

Նշենք, որ քաղաքացիական մեքենաներ էին մնացել շրջափակման մեջ, որոնք հանվել են ռուս խաղաղապահների ջանքեդը շնորհիվ։

Աղբյուրը https://arm-life.ru/2021/08/26/%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a3%d5%a1%d5%b4%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%a8-%d5%ac%d5%a1%d5%be-%d5%ac%d5%b8%d6%82%d6%80-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%b6%d5%a5%d6%81-%d5%ab%d5%b6%d5%b9-%d5%a7-%d5%b8%d6%80%d5%b8/?fbclid=IwAR0JwGiRvhon9f0D9hQTXGPlFbxgERixdF_LciPw4g-FUXH6ba2d1Q8I7Es

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *