Զորшմասի հր ետш նա յին դ ի վիզ իոնի պшտ ասխ անшտու սպ ան կшլ անшվո րվել է. ինչ է պ шրզվ ել

Զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպան կալանավորվել է. ինչ է պարզվել 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական գործողություններում ներգրավված ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպան կալանավորվել է: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:

«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության ժամանակ,

անձնական շահագրգռվածությունից ելնելով` սեփական կյանքը փրկելու նպատակով, ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպա, մայորը դրսևորել է իշխանության անգործություն, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ 2021թ. օգոստոսի 25-ին վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով։

հրետանի

Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որն օգոստոսի 28-ին բավարարվել է: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Աղբյուրը https://bavnews.am/%d5%a6%d5%b8%d6%80%d5%a1%d5%b4%d5%a1%d5%bd%d5%ab-%d5%b0%d6%80%d5%a5%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a4%d5%ab%d5%be%d5%ab%d5%a6%d5%ab%d5%b8%d5%b6%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a1%d5%bd/?fbclid=IwAR3I3NTYvQk4bYsloHaHfI2l2tzqniN2XghY7hQd2vxnlHTAXY1Dc56DJF0

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *