Օգոստոսի 30-31-ը, սեպ տեմ բերի 1-2-ը սպ шսվ ում է… այս շա բшթվա եղ шնшկի մա սին

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 29-30-ը սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 2-3 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-31-ը, սեպտեմբերի 1-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ազգաբնակչությանը կոչ ենք անում պահպանել հրդեհավտանգության կանոնները։

Հանրապետության տարածքում` Օգոստոսի 30-31-ը, սեպտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 3-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 29-30-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, սեպտեմբերի 3-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով:

Օգոստոսի 30-31-ը, սեպտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Աղբյուրը https://info-arm.com/%d5%b6%d5%b8%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80/%d6%85%d5%a3%d5%b8%d5%bd%d5%bf%d5%b8%d5%bd%d5%ab-30-31-%d5%a8-%d5%bd%d5%a5%d5%ba%d5%bf%d5%a5%d5%b4%d5%a2%d5%a5%d6%80%d5%ab-1-2-%d5%a8-%d5%bd%d5%ba%d5%a1%d5%bd%d5%be%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7/?fbclid=IwAR1NMGIMDsx8P2L04vXDzN7JYmPy3o_tj3AA5RXAbykXLW9t5RPG31PBYNk

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *