ՀԱյաստանը պա տրшս տ է… Սպ ասու մ ե նք Ադրբեջանի шրձա գшնք ին

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը, ԱԻՆ-ի կողմից այսպիսի կարողություններ ստեղծելը շատ կարեւոր է եւ կարծում եմ՝ այս վարժանքները եւս մեկ անգամ ցույց են տալիս, թե ժամանակի ընթացքում ինչ կարողություններ ենք մերնք ձեռք բերել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում նշել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Ուրախությամբ եւ զարմանքով ենք հաստատել, որ ժամանակի ընթացքում այսպիսի մեծ կարողություններ ենք ձեռք բերել: Հետաքրքիր է, որ անցած տարվա վարժանքների ժամանակ որոշակի տեխբնիկա դեռ չկար, նույնիսկ դրոնների մասով ավելացրել ենք: Դրոնները այս վարժանքներում շատ օգտագործվում է: Այս առումով շատ գնահատելի է կատարված աշխատանքը»,-ասաց նա:

Անդրադառնալով սահմանազատման ու սահմանագծման խնդրին, ԱԽ քարտուղարն ընդգծեց. «Հայաստանը պատրաստ է սահմանազատմանը եւ սահմանագծմանը: Մենք այս առումով արդեն հայտարարել ենք: Որեւէ աշխատանք այս պահին չի ընթանում, մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքին, հուսով ենք, որ Ադրբեջանը եւս դրական կարձագանքի եւ հնարավորություն կստեղծի սահմանաատման եւ սահմանագծման աշխատանքները հնարավորինս արագ սկսել, որպեսզի ստեղծված ճգնաժամը սահմանին եւս հնարավորինս արագ լուծենք»:

Աղբյուրhttps://norpaster.ru/2021/09/04/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%ba%d5%a1%d5%bf%d6%80%d5%a1%d5%bd%d5%bf-%d5%a7-%d5%bd%d5%ba%d5%a1%d5%bd%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6%d6%84-%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2/?fbclid=IwAR0lr4B2sOOjTaRGKv-0W0h2YwjnfHMuh8gr4VwEr2V_XS7B-ZIAdFLfRG4

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *