Որպես ш նհ այտ որոն վող 19-ամյա եր իտшս արդի դ ին հա յտնшբ երվել է Ջրվեժ գյո ւղի գե րեզմ անш տանը. գտ նվել է երկտող՝ ուղղվшծ իրեն հար ազшտ մ шրդ կшնց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության տարածքային բաժիններից մեկում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 2-ին Ջրվեժ գյուղի վերջնամասում գտնվող գերեզմանատանը 19-ամյա Սալիմ Դ.-ի դիակի հայտնաբերման փաստով:   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս տարվա օգոստոսի 28-ին Սալիմ Դ.-ի հարազատները դիմել էին ոստիկանություն և հայտնել, որ նա դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել:  

Նրան հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության տարածքային բաժնում սկսել էին որոնողական աշխատանքներ: Սեպտեմբերի 2-ին նշված գերեզմանոցի ցանկապատերի միջնամասում հայտնաբերվում է Սալիմ Դ.-ի դին՝ խիստ նեխած, քայքայված, կրծքավանդակի, պարանոցի և գլխի շրջանի հյուսվածքները մերկացած վիճակում: Դեպքի վայր են ժամանել Կոտայքի մարզի ոստիկանապետը, տարածքային բաժնի պետն ու ավագ հետաքննիչը: Ժամանել են նաև փորձաքրեագետն ու դատաբժիշկը:

  Ոստիկանները դեպքի վայրի զննության ժամանակ դիակի հարակից տարածքում հայտնաբերել են մի քանի անուն հոգեմետ դեղերի փաթեթներ, որոնց մեջ եղած դեղահաբերի մեծամասնությունը բացակայել է:   Հայտնաբերվել է նաև տետրի թերթի վրա ռուսերեն լեզվով երկտող. «Ինձ հարազատ մարդիկ, իմ մահը, դա իմ գիտակցված ընտրությունն է, իմ ընտրության վրա ոչինչ և ոչ ոք չի ազդել, ինձ այլևս որևէ տեղ և երբևէ չի լինի»:

Փաստի առթիվ ավագ հետաքննիչի կողմից նյութերի նախապատրաստական ընթացքում նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:   . Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը https://mediaroom.am/politicalplatform/item/28406-19.html

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *