Ահш թե ինչ պես են шդրբեջանցի զի նվո րն երը փոր ձում բш խում հր шհրել. Տես шնյո ւթ

Ֆեյսբուքյան օգտատեր Գառնիկ Դավթյանը սոցցանցում տեսանյութ է հրապարակել, և կից գրել. «Տիպիկ օրինակ, թե ադրբեջանցի զինվորները ինչպիսի սադրանքների են դիմում՝ փորձելով բախում հրահրել մեր տղերքի ու իրանց միջև:

Միանգամից ասեմ՝ տեսանյութը 3 օրվա հնություն ունի: Բայց ես ուրիշ հարցեր ունեմ. Ինչո՞ւ պետք է ադրբեջանցի զինվորը զինված էսքան մոտենա մեր տղերքին: Ինչո՞ւ զինվորներից շատերը պատշաճ չեն կրում զինվորական համազգեստը՝ ցուցադրաբար պառկել են գետնին, առանց զրահաբաճկոնի են, սաղավարտի(каска), նույնիսկ ձեռքների տակ զենք չկա:

Ի՞նչ երաշխիք կա, որ օրինակ հենց էս նույն զինվորը այսքան մոտենալով չի կրակի մեր զինվորների վրա, իսկ հետո Ադրբեջանին ՊՆ-ն չի ասի. «դե հոգեկան շեղում ունեցող է, իրենց բացթղումն է» կամ չեն ասի. «հայերն են առաջինը կրակել»:

Ինչո՞ւ մինչև այսօր գոնե մինիմալ կահավորում արված չէ Հայաստանից օկուպացված սահմանին: Հ.Գ. Հերիք չի մտել են Հայաստանի սուվերեն տարածք, մի հատ էլ նման վարքագծով սադրանքների են գնում»:

Աղբյուրը https://armmedia.info/2021/09/05/%d5%a1%d5%b0%d5%a1-%d5%a9%d5%a5-%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%a5%d5%b6-%d1%88%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d6%81%d5%ab-%d5%a6%d5%ab%d5%b6%d5%be%d5%b8%d6%80%d5%b6%d5%a5%d6%80/?fbclid=IwAR3vOhwXZhyExVN5Q7tjXtp9AofzpAk3pqPtKSPgmTpWxFu3BxmUbjOlmsU

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *