ՀՀ ՊՆ Արշшկ Կարшպետյшնի կո չո վ դ իմել է բ ոլ որին

Եռամսյա հավաքների մասնակիցների ինտենսիվ մարզումները շարունակվում են։

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, հետևելով մարզումների ընթացքին, եռամսյա հավաքների մասնակիցներին կոչ է արել անել հնարավորը՝ վերապատրաստման գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու համար:

«Զինուժ մեդիան» փոխանցում է, որ, այդ մասին նա հայտարարել է հավաքներին մասնակցող պահեստազորայիններին այցելելու ժամանակ:

Կարապետյանը հիշեցրել է, որ Հայաստանի զինված ուժերը սահմանների անվտանգության երաշխավորներն են, եւ նրանց մարտական պատրաստությունից է կախված երկրի խաղաղ ապագան:

«Մենք պետք է սովորենք, որ անհրաժեշտության դեպքում կարողանանք պաշտպանել մեր երկիրը։

Բացի մեզանից, ոչ ոք չի պաշտպանի, մնացածը լավագույն դեպքում կարող են օգնել։ Մեր երկրի պաշտպանները մենք ենք»,

— ընդգծել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը։

Մանրամասները՝ «Զինուժի» տեսանյութում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *