Հ шյտ նի է шդր բեջ անшկա ն կր ակ ոցն երից զո հվ шծ ու վ իրш վո րվшծ քш ղшքաց ինե րի ինք նությո ւնը

Հայտնի է ադրբեջանական կրակոցներից զոհված ու վիրավորված քաղաքացիների ինքնությունը Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրում է.

«Նոյեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի մուտքի մոտակա խաչմերուկի հարևանությամբ ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել ջրամատակարարման խողովակների վրա շինարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել են 4 քաղաքացիական անձինք, որոնցից մեկը՝ 22-ամյա Ե․Մ-ն, մահացել է, երեքին (41-ամյա Ս․Ա, 31-ամյա Մ․Գ․, 43-ամյա Դ․Գ․) ցուցաբերվում է բժշկական օգնություն։

Տուժածների վիճակը բժիշկների կողմից գնահատվում է միջին ծանրության։ Իրավապահ մարմինների կողմից այս պահին իրականացվում են համապատասխան աշխատանքներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, ինչի պատճառով Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհահատվածի Շուշիի հատվածում երթևեկությունը կարճ ժամանակով դադարեցված է։

Արձանագրված միջադեպը հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական կողմի հայատյաց, ցեղասպան ու ֆաշիստական վարքագծի հերթական ապացույցն է, որի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր բազմիցս հայտարարել ենք։

Ադրբեջանական կամայականություններին ու անպատժելիությանը պետք է վերջ դրվի, ինչը հնարավոր է Արցախի ժողովրդի նկատմամբ ադրբեջանական կողմի նման հանցավոր գործողությունների ուսումնասիրության և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար հստակ մեխանիզմների ներդրմամբ»։

Աղբյուրը https://bavnews.am/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%b6%d5%ab-%d5%a7-%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%af%d6%80%d5%a1%d5%af%d5%b8%d6%81%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab%d6%81-%d5%a6%d5%b8/?fbclid=IwAR1v7CwDPVBUjJKBXdOKoYjvN-RNLRN_BRyi1q26sPBsScRGSSPXSzwNfmQ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *