Երևանում մш հш ց ած 10-ամյш шղ ջ իկը ք ովի դով վш րшկվ шծ է եղ ել

Երևանում քովիդով վարակված 10-ամյա երեխա է մահացել։ Դեպքը տեղի է ունեցել երեք օր առաջ Արաբկիր բժշկական կենտրոնում։ Հայաստանում քովիդով վարակված երեխայի մահվան երկրորդ դեպքն է։ Ըստ Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանի՝ երեխան Արաբկիր բժշկական կենտրոն է ընդունվել դիաբետիկ կոմայով՝ շաքարախտի բարդությամբ։

«Երեխան ընդունվել է դիաբետիկ կոմայով, սրընթաց սուր զարգացող առաջին տիպի դիաբետով», — ասաց Սարգսյանը։ Մինչ «Արաբկիր» հասնելը, նախ ծնողները դիմել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն՝ սեպտեմբերի 22-ին։ Երեխայի վիճակն արդեն ծանր է եղել։ Կենտրոնի Վերակենդանացման բաժնի վարիչ Աննա Չոբանյանը մանրամասնեց՝ հետազոտել ու նույն օրն էլ պարզել են, որ շաքարային դիաբետ ունի։

«Կատարվել են բոլոր հետազոտությունները միանգամից և առաջին անգամ իր կյանքում հայտնաբերվել է շաքարային դիաբետ։ Ինքը շատ վատ էր և միանգամից տեսանք, որ շաքարի շատ բարձր թվեր ունի», — ներկայացրեց Չոբանյանը։

Երկու ժամ անց 10-ամյա աղջիկը տեղափոխվել է «Մուրացան» հիվանդանոց, որտեղ մեկ շաբաթ բուժում է ստացել, և երբ պարզվել է, որ քովիդով է վարակված, տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն։ Այստեղ են հոսպիտալացվում կորոնավիրուսով վարակված երեխաները։ Հենց «Արաբկիր» հիվանդանոցում էլ երեք օր անց մահացել է։ Ըստ Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժի՝ երեխայի մոտ զուգահեռաբար սրընթաց զարգացել է երիկամների, ներքին օրգանների, սրտանոթային համակարգի անբավարարություն։ «Այդ ամենը զարգացել է այնքան սրընթաց, որը բնորոշ է իրապես շատ ծանր աստիճանի կոմատոզ պրոցեսին», — ասաց մասնագետը։

Աղբյուրը https://armday.am/post/188800?fbclid=IwAR3zZE4cM7vapx25Lfm5ld0vcK4m6Tg1_0olAAURpGbXyhQiP9pWQ8aLztY

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *