ՀՀ шն վտш նգութ յшն խ որհ րդի քш րտու ղա րը հшս տш տ եց. Որո շո ւմը կա յшցվ шծ է

ՀՀ Անվտանգnւթյան խnրhրդի քարտnւղարը հաuտատեց․ Որnշումը կայացված է -Պարո՛ն Գրիգորյան, պատերազմի դադարեցման մեկ տարին է լրանում։ Ի մի բերենք մեկ տարվա ընթացքն ու սպասվելիք պրոցեսներից խոսենք։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունում խոսք է գնում կողմերի համաձայնությամբ նոր ուղիներ կառուցելու մասին՝ Ադրբեջանի արևմտյան շրջանները և Նախիջևանը կապող։ Ի՞նչ է ծրագրվում այս հարցով։ Արդյո՞ք Հայաստանը քննարկում է Արևմտյան Ադրբեջանը Նախիջևանին կապող էստակադաներ, թունելներ կառուցելու հարցը։

Եթե այո, ապա ի՞նչ կարգավիճակ են ունենալու այդ կառույցները։ -Փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբում արձանագրված է, որ բոլոր ապաշրջափակվող ենթակառուցվածքները լինելու են տվյալ պետության սուվերեն տարածքում։ Այստեղ մի կարևոր հանգամանք էլ կա, Ադրբեջանի արևմտյան շրջանները Տավուշի մարզին սահմանակցող շրջաններն են, և եթե այդտեղ նոր ճանապարհներ կառուցվեն․․․ այնտեղ մի փոքր հատված կա, օրինակ՝ Բերդից դեպի Թովուզ տանող ճանապարհը, որ որոշակի ներդրման և որոշակի նոր ենթակառուցվածքներ ստեղծելու դեպքում՝ Ադրբեջանի արևմտյան շրջանները հնարավորություն են ստանում Հայաստանի տարածքն օգտագործելով՝ կապվել Նախիջևանի հետ։ Բայց այստեղ կարևոր է ևս մեկ անգամ նշել այն հանգամանքը, որ բոլոր ապաշրջափակվող ենթակառուցվածքները լինելու են տվյալ պետության սուվերեն վերահսկողության տակ։ -Եթե այդ հարցերի շուրջ կա համաձայնություն, ինչո՞ւ չեն հայտարարվում ապաշրջափակման ժամկետներ, սխեմաներ։ -Բանակցություններն ընթանում են, որովհետև երբեմն, երբ բոլոր կամ հետագա հարցերը համաձայնեցված չեն, դժվար է լինում սկզբնական հարցերը համաձայնեցնել։ -Ո՞ր հարցը համաձայնեցված չէ, դա է ամենակարևորը։

–Գիտեք, որ քննարկվում է երկաթգծի հնարավոր ապաշրջափակման հնարավորությունը։ Հորադիզից մինչև Մեղրի երկաթգծի ենթակառուցվածքների մի մասը, այսպես ասած, ճանապարհը կա՝ ռելսերը չկան, և այդտեղ մեծ ներդրումների կարիք կա։ Խոսքը միլիարդավոր դոլարների ներդրումների մասին է։ Եվ այդ հարցերում պետք է որոշակի հստակություններ լինեն, որպեսզի կարողանանք առաջ գնալ։ -Ո՞վ է անում ներդրումը և ի՞նչ չափով։ -Բոլոր ներդրումները կատարվում են տվյալ պետության սուվերեն հնարավորությունների շրջանակում։ Մինչև տարեվերջ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները հանդիպելո՞ւ են, թե՞ ոչ։ Վստահ եմ, պարո՛ն Գրիգորյան, գիտեք՝ այս ընթացքում ինչ տեղեկություններ շրջանառվեցին։ Ամենածայրահեղ քննադատությունն այն էր, որ նոր զիջողական պայմանավորվածություն պետք է լինի։ Անգամ ընդդիմադիր ուժերը նոյեմբերի 8-9-ին հանրահավաքներ են հայտարարել։ -Բայց տարեվերջին չէին ասում այդ հանդիպումը, խոսում էին նոյեմբերի 9-ի մասին։ Սրա մասին արտգործնախարարը Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում հայտարարել է, որևէ ավելացնելու բան չկա։

Մինչև տարեվերջ այս պահին դժվար կլինի խոսել, թե ինչ ֆորմատով և ինչ հանդիպումներ են հնարավոր Ռուսաստանի հետ։ Բայց այս պահին օրակարգում այդպիսի հարց չկա։ -Արդյո՞ք պաշտոնական Երևանը քննարկում է Ադրբեջանի սահմաններն ու տարածքային ամբողջականությունը ճանաչելու հարցը՝ հիմք ընդունելով 1920-ականների՝ ռուսական Գլխավոր շտաբում եղած քարտեզները։ –Ընդհանուր առմամբ, սահմանների ճանաչումը փոխկապակցելն այլ հարցերի հետ որևէ տեղ չտանող քննարկում է։ Գիտեք, որ մենք հայտարարել ենք՝ պատրաստ ենք սկսել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը։ Այս մասով մենք պատասխան առաջարկություններ ենք ներկայացրել ՌԴ-ի մեր գործընկերներին և ակնկալում ենք Ադրբեջանի քայլերը, որպեսզի կարողանանք առաջ գնալ։ Դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը վերաբերում է միայն սահմանների հստակեցմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Factor TV-ի հարցազրույցը ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ

Աղբյուրըhttps://norpaster.ru/2021/11/04/%d5%b0%d5%b0-%d5%a1%d5%b6%d5%be%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a3%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%ad%d5%b8%d6%80%d5%b0%d6%80%d5%a4%d5%ab-%d6%84%d5%a1%d6%80%d5%bf%d5%b8%d6%82%d5%b2%d5%a1%d6%80%d5%a8/?fbclid=IwAR2__h8RDqGeNCnsO-zfA_nm466Yd_haj42dfW4KafDLNDrEgm-8HhzDdKY

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *