ՌԴ նш խшգш hի խ nuն ակը հ шuտ шտnւմ է․ Որ nշ nւ մը կա յшցվш ծ է

ՌԴ նախագաhի խnuնակը հաuտատnւմ է․ Որnշnւմը կայшցված է Եթե Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ձևաչափով գագաթաժողովի անցկացման պայմանավորվածություն ձեռքբերվի՝ Կրեմլը կտեղեկացնի այդ մասին,

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ճիշտ են արդյոք այն տեղեկությունները, որ նոյեմբերի առաջին տասնօրյակում Մոսկվայում նախատեսված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը:

«Եթե այդպիսի պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք ժամանակին կտեղեկացնենք այդ մասին», – շեշտել է Պեսկովը: Հոկտեմբերի 22-ից առցանց մամուլում չհաստատված տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ 2021 թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը նոր եռակողմ հայտարարություններ են ստորագրելու Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման և սահմանագծման, ինչպե նաև՝ տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ապաշրջափակման վերաբերյալ: Պաշտոնական Երևանը և պաշտոնական Բաքուն, սակայն, առայժմ չեն մեկնաբանել այդ տեղեկությունները: ՌԴ նախագաhի խnuնակը հաuտատnւմ է

Աղբյուրը https://mer-info.ru/%d5%ac%d5%b8%d6%82%d6%80%d5%a5%d6%80/%d5%bc%d5%a4-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%a1h%d5%ab-%d5%adnu%d5%b6%d5%a1%d5%af%d5%a8-%d5%b0%d5%a1u%d5%bf%d5%a1%d5%bfn%d6%82%d5%b4-%d5%a7%e2%80%a4-%d5%b8%d6%80n%d5%b7n%d6%82%d5%b4%d5%a8-%d5%af/?fbclid=IwAR0v-z-qghVV-TfDI-r_2R_pMGUgj7kabqjwAT5Z8u5n2QtayCJQk7V32MA

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *