Հո կտե մբ երի 26-ից ս կս шծ ․ ԿԳՄՍ-ն ՇՏԱՊ հшյտ արшրու թյուն է տш րшծ ել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններին: Այս մասին հայտնում են նախարարությունից։ Հիմք ընդունելով  համ ավարակի տարածմամբ ՀՀ-ում ստեղծված համաճ արակային իրավիճակը և վերջին օրերի ընթացքում հի վանդության կտրուկ աճի միտումը՝ համ աճարակային իրավիճակը վերահսկելու ու հի վանդության տարածումը զսպելու նպատակով առաջարկվել է 2021 թվականի հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 15-ը բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպումն իրականացնել առցանց ուսուցմամբ:

Ուսուցումն անհրաժեշտ է կազմակերպել տեղեկատվական և հաղորդակցման ժամանակակից տեխնոլոգիաների և գործիքակազմերի կիրառմամբ` ըստ բուհի մասնագիտական ուղղվածության և ուսուցանվող մասնագիտությունների առանձնահատկությունների: ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններին: Հիմք ընդունելով ՀՀ առ ողջապահության նախարարության կողմից համաճարակային կորոնա վիրուսային հի վանդությամբ պայմանավորված հետազոտությունների արդյունքները և առաջարկությունը` նշված հաստատություններին հանձնարարվել է ուսումնական գործընթացը 2021 թվականի հոկտեմբերի 26-ից երկու շաբաթով կազմակերպել հեռավար:

Հանրապետությունում կորո նավիրուսային վ արակի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակում նախատեսվում է նաև հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններով նախատեսված աշնանային արձակուրդները 1-12-րդ դասարանցիների համար երկարաձգել ևս մեկ շաբաթով՝ մինչև 2021 թվականի նոյեմբերի 7-ը ներառյալ: ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթական ուսումնական հաստատություններին հորդորում է զերծ մնալ արձակուրդի ընթացքում աշխատակիցներին դպրոց կանչելուց և աշխատանքները հնարավորինս կազմակերպել հեռավար ձևաչափով:

Աղբյուրը https://news99post.com/%d5%b0%d5%b8%d5%af%d5%bf%d5%a5%d5%b4%d5%a2%d5%a5%d6%80%d5%ab-26-%d5%ab%d6%81-%d5%bd%d5%af%d5%bd%d5%a1%d5%ae-%e2%80%a4-%d5%af%d5%a3%d5%b4%d5%bd-%d5%b6-%d5%b7%d5%bf%d5%a1%d5%ba-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf/?fbclid=IwAR2bfVQl7ekAKi6Q1wLI1enlG0-BJwwDQ9AULXQ4Jv0GvJJoJKVT3FpoZnw

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *