Մա նրшմшսներ՝ Կարբի գ յու ղո ւմ եր կու քու յրեր ի ողբերգш կш ն դեպքից

Մանրամասներ՝ Կարբի գյուղում երկու քույրերի ողբերգական դեպքից 2021թ. հոկտեմբերի 25-ին՝ ժամը 18։30-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ անգիտակից վիճակում հիվանդանոց են տեղափոխվել երկու քաղաքացի։ Պարզվել է, որ 11-ամյա աղջիկը հիվանդանոց է ընդունվել մահացած վիճակում, իսկ վերջինիս 19-ամյա քույրը ժամը 19։00-ի սահմաններում, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է։

Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի 3-րդ փողոցում գտնվող տունը գազիֆիկացված չի եղել, սակայն տան բակում տեղադրված է եղել տնայնագործական պայմաններում պատրաստված գազաբալոնային համակարգ, որին միացված ռետինե խողովակով գազը տեղափոխվել է դեպի տան խոհանոց. այնտեղ գործել է գազային այրման ջրատաքացուցիչ և գազօջախ, իսկ ծխատար և օդատար ուղիներ ընդհանրապես առկա չեն եղել։

Դեպքի վայրի զննության մասնակից, գազի վթարային ծառայության աշխատակցի կողմից համապատասխան սարքի միջոցով կատարված ստուգման արդյունքում պարզվել է, որ խոհանոցում առկա է գազի արտահոսք։ 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Աղբյուրը https://bavnews.am/%d5%b4%d5%a1%d5%b6%d6%80%d5%a1%d5%b4%d5%a1%d5%bd%d5%b6%d5%a5%d6%80%d5%9d-%d5%af%d5%a1%d6%80%d5%a2%d5%ab-%d5%a3%d5%b5%d5%b8%d6%82%d5%b2%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d6%80%d5%af%d5%b8%d6%82-%d6%84%d5%b8/?fbclid=IwAR0GNvTXlQduLrhT2xF1xCEEFW1-PRLH-yk7wn-7l3e6SqGRZlFa-xpVJBc

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *