Քիչ ա ռшջ Երևանում սш րս ափել ի դե պք ե ղшվ. ամ ու սինն ա նш սնшվшր ի шպա նել է կնո ջը.դ իա կը տ шրան. մանրա մшսներ

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Սուվորովի փողոցի տներից մեկում կնոջ դի կա, իսկ մեկ հոգի էլ՝ վիրավոր: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը: Ժամանել է նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Արտակ Մկրտչյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված տան խոհանոցում՝ հատակին, հայտնաբերել են կնոջ դի: Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Յուրա Պապյանը և Մկրտիչ Ումրշատյանը:

Փաստի առթիվ Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ստեղծվել է քննչական խումբ: Դեպքի վայր է ժամանել նաև Երևան քաղաքի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը: Քիչ առաջ պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին և 2-րդ վաշտերի ծառայողները ՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտերի հրամանատարներ Հարություն Գրիգորյանի, Նիկոլայ Ավետիսյանի և Գևորգ Թորոսյանի ուղեկցությամբ, ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խմբի հետ նշված տանից հիվանդանոց տեղափոխեցին մի տղամարդու:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Պարեկները էդ տղամարդուն որ տարան՝ էդ տան ամուսինն էր: Կնոջը խեղդելով՝ սպանել է, իսկ հետո իրեն ինքնավնասում արել: Եթե ոստիկաններն ու քնիիչները շուտ չգային, երևի ինքն էլ արնաքամ լիներ, մահանար: Բայց, թե ինչն է պատճառը եղել, որ նման դեպք է տեղի ունեցել, մեզ համար առեղծված է»: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը՝ նույն հասցեի բնակիչ, 46-ամյա Լուսինե Ք.-ն էր, իսկ պարեկների կողմից հիվանդանոց տեղափոխվածը՝ նրա ամուսինն է՝ 51-ամյա Արթուր Խ.-ն:

Աղբյուրը https://mediaroom.am/armenia/artakarg/item/30123-2021-10-31-13-14-28.html

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *