ՊԱ ՇՏՈՆ ԱԿԱՆ․Ն ախш րшրի նոր հր ամш նը՝ մա նկш պш րի վե րш բե րյшլ

Հ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել է նախադպրոցական հաստատություններ սաների ընդունելության կարգը, որով կարգավորվում են նախադպրոցական տարիքի երեխայի` նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն հերթագրման, ընդունման և հաստատությունից ազատման հետ կապված իրավահարաբերությունները:

Երեխայի ընդունելություն Երեխայի ընդունելությունը հաստատություն իրականացվում է ծնողի կամ երեխայի օրինական ներկայացուցչի դիմումի, հաստատության ու ծնողի միջև կնքված պայմանագրի հիման վրա: Երեխայի ընդունելությունը հաստատություն իրականացվում է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքով սահմանված տարիքային խմբին համապատասխան: Երեխային հաստատություն ընդունելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում երեխայի տվյալները հաստատության տնօրենը կամ նրա կողմից լիազորված աշխատակիցը մուտքագրում է ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից վարվող «Նախադպրոցական կրթության կառավարման տեղեկատվական համակարգ՝ վարչական ռեգիստր»։

Ազգային փոքրամասնությանը պատկանող երեխայի ընդունելությունը հաստատություն կարող է կատարվել երեխայի մայրենի լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող հաստատությունում, իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կարող է կատարել ծնողը: Օտարերկրյա քաղաքացու կա՛մ քաղաքացիություն չունեցող անձի, կա՛մ երկքաղաքացու, կա՛մ այն դեպքում, երբ ծնողներից մեկն է օտարերկրյա քաղաքացի, երեխայի ուսուցման լեզվի ընտրությունը կարող է կատարել ծնողը՝ հաստատությունում օտար լեզվով ուսուցման առկայության դեպքում:

Ազատ տեղերը համալրվում են ամբողջ տարվա ընթացքում. ընդունելությունն իրականացվում է յուրաքանչյուր ամսվա առաջին 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ բացառությամբ ոչ պետական ուսումնական հաստատությունների: Երեխայի ընդգրկումը հաստատություն կատարվում է հերթագրման միջոցով՝ տեղական ինքնակառավարման մարմնի (հիմնադրի) կողմից վարվող էլեկտրոնային համակարգով, իսկ համակարգի բացակայության դեպքում՝ թղթային տարբերակով:

Ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթությունը տրվում է առաջին կա՛մ երկրորդ կարգի հաշմանդամություն, կա՛մ երեք և ավելի երեխա ունեցող, կա՛մ զինծառայող ծնողի երեխաներին, կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին, տվյալ հաստատությունում ընդգրկված քույր, եղբայր ունեցող, ինչպես նաև տվյալ հաստատության աշխատակիցների երեխաներին:

Երեխայի հերթագրում

Համապատասխան տարիքային խմբում երեխայի հերթագրումն իրականացվում է տվյալ օրացուցային տարվա հունվարի 1-ից, եթե տարիքը լրացել կամ լրանում է մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Երեխայի հերթագրումը հաստատություն իրականացվում է երեխայի ծնողի դիմումի (թղթային կամ էլեկտրոնային) հիման վրա: Երեխային հաստատություն ընդունելու համար հերթագրելու մասին դիմումը ներկայացնելուց հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում, երեխան հաշվառվում է համակարգում կամ հերթագրման թղթային մատյանում: Դիմումը ենթակա է մերժման՝ ներկայացված տվյալների ոչ լիարժեքության կամ անհամապատասխանության դեպքում: Այս դրույթները պարտադիր չեն նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական ուսումնական հաստատությունների համար:

Տարիքային խմբերի ձևավորում

Հաստատությունում խմբերը ձևավորվում են՝ սաների ծննդյան տարեթվի հիման վրա և տարբեր տարիքի երեխաների համակազմով:

Տարիքային խմբերում սաների առավելագուն թիվ սահմանվում է՝

1) վաղ մանկության տարիքի առաջին խումբ (0-1 տարեկան)՝ 15 սան. 2) վաղ մանկության տարիքի երկրորդ խումբ (1-2 տարեկան)՝ 20 սան. 3) կրտսեր առաջին խումբ (2-3 տարեկան)՝ 20 սան. 4) կրտսեր երկրորդ խումբ (3-4 տարեկան)՝ 30 սան. 5) միջին խումբ (4-5 տարեկան)՝ 30 սան.

6) ավագ խումբ (5-6 տարեկան)՝ 30 սան:

Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սաների թիվը խմբում չի կարող գերազանցել խմբում ընդգրկված սաների ընդհանուր թվի 10%-ը:

Աղբյուրը https://mer-info.ru/%d5%ac%d5%b8%d6%82%d6%80%d5%a5%d6%80/%d5%ba%d5%a1%d5%b7%d5%bf%d5%b8%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%e2%80%a4%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%ab-%d5%b6%d5%b8%d6%80-%d5%b0%d6%80%d5%a1%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a8%d5%9d-%d5%b4%d5%a1/?fbclid=IwAR1WRfwAlqSteb1jOwjJXL-zdcrtXzPKjXebk1U5PGjPt3Db9xjtIygMeqc

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *