Խո շոր шվ տո վթ шր. 5 վ իր шվո րն եր ից 3-ը ե րեխ шներ են

Երեկ՝ հոկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 27-ամյա Տիգրան Պետրոսյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 81-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում:

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով Տ. Պետրոսյանն ու նրա ուղևորներ, Արագածոտնի մարզի բնակիչներ, 35-ամյա Ռուզաննա Ե.-ն տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ 10-ամյա Վարդուհի Հ.-ն, 13-ամյա Քրիստինե Հ.-ն և 6-ամյա Նարե Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Օպերատիվ են գործել բժիշկները և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության փրկարարները: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտաի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Աղաջանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արագածի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ:

Աղբյուրը https://mediaroom.am/armenia/artakarg/item/30161-5-3.html

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *