Ո ղբ ե րգш կшն ե լքով ш վտո վթ шր Հայաստանում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավագյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հոկտեմբերի 26-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։

Այդ օրը, ժամը 00։05-ի սահմաններում Կապան քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Ջոն Սահակյանը Opel Vectra-ով բախվել էր 40-ամյա Արթուր Հայրապետյանին պատկանող КамАЗ-ի հետնամասին։ Վթարի հետևանքով 3 հոգի, այդ թվում՝ Opel-ի ուղևոր՝ Կապանի բնակիչ, 20-ամյա Թաթուլ Ավանեսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Կապան» բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ օրեր անց Թ. Ավանեսյանը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է, իսկ հետաքննիչի որոշմամբ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 26-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 00:05-ի սահմաններում Կապան քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Ջոն Սահակյանը իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 304-րդ կմ հատվածում բախվել էր ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված, Գորիս քաղաքի բնակիչ, 40-ամյա Արթուր Հայրապետյանին պատականող КамАЗ 53213 մակնիշի բեռնատարի հետնամասին:

Վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ջ. Սահակյանն ու նրա ուղևոր՝ Կապանի բնակիչ, 20-ամյա Թաթուլ Ավանեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Կապան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:

Աղբյուրը https://mediaroom.am/armenia/artakarg/item/30171-2021-11-02-06-22-54.html

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *