Ամսի 9-ին ք ոչшրյ шն ից հեն ց ՍԱ են ք ш պս ում․ Դ ի պուկ шն դրшդ шրձ․․․

1. Ուշադրություն դարձրեք բառերին՝ «սկիզբ դնենք… դիմադրության»: Չնայած վերջին շրջանում իրենց տարածած գուժին (այդ օրն իբր ինչ որ աղետալի բան է սպասվում), ակամայից խոստովանում են, որ ոչ մի լուրջ բան չկա ու ընդամենը սկիզբ են դնում… Վերահաս մեծ աղետի մասին իմացողը նման բառերով չի սկսում իր մարտակոչը։ 50 մարդ կգա թե 5000, կասեն սկիզբ են դնում, սկիզբ դրեցին… Կարևորը լողավազանին ու մարզասրահից սահուն «ռազմահայրենասիրական» վերադարձ կլինի դեպի հրապարակ։

2. Չեմ հիշում, որ մեկ տարի առաջ պատերազմի 44 օրերին գեթ մեկ անգամ կոչ աներ դիմադրել թուրքական ագրեսիային։ Եվ ոչ միայն ինքը՝ Մայր Աթոռից մինչև նախկին նախագահներ, քաղաքական ուժեր… Թուրքին դիմադրել պետք չէր, զորքին կոչ ու ոգեշնչում պետք չէր, հասարակության ոգին ու համախմբվածությունը պետք չէր… Այն էլ հանուն այն Արցախի, որտեղից էր ինքը… 3. Հայրենիքի փրկությունը ավարտվե՞ց․ Էլ Փրկության շարժում պետք չէ՞։ Արդեն դիմադրո՞ւմ են։ Եվ ո՞ւմ են դիմադրում, Այն էլ՝ Երևանի կենտրոնում ու կենտրոնից։

4. Այս պահին եթե բան կա դիմադրելու, դա դեմարկացիա, 2 եռակողմ հանձնաժողովների գեներացրած պրոցեսն է, որը Մոսկվայի ցանկությունն ու թելադրանքն է։ Դուխը կհերիքի՞ հրապարակում ձեռնոց նետի ու Ոչ ասի Կրեմլին։ Տեսնենք։

5. Կգտնվի մեկ լրագրող, որն այդ օրը կուղղի հետևյալ հարցերը. դուք 1999-2001թ. Հայաստանի Հանրապետության անունից «այո» եք ասել Սյունիքով Ադրբեջան-Նախիջեան միջանցքի տարբեր մոդիֆիկացիաների։ Չե՞ք կարծում, որ Ալիևն այսօր ձեր ծրագիրը Հայաստանի դեմ է օգտագործում։ Կո՞ղմ եք, թե՞ դեմ։ Եթե դեմ եք, ապա այդ թվերին ինչու Հայաստանի անունից դա «ընդունելի» համարեցիք, ինչո՞ւ 1 տարի առաջ այս օրերին թուրքին համազգային դիմադրելու կոչ արեցիք»։

Աղբյուրը https://norpaster.ru/2021/11/04/%d5%a1%d5%b4%d5%bd%d5%ab-9-%d5%ab%d5%b6-%d6%84%d5%b8%d5%b9%d5%a1%d6%80%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab%d6%81-%d5%b0%d5%a5%d5%b6%d6%81-%d5%bd%d5%a1-%d5%a5%d5%b6%d6%84-%d5%a1%d5%ba%d5%bd%d5%b8%d6%82%d5%b4/?fbclid=IwAR2RrtPI0UHd__I5dzB0YrHNTze1IDlVMESmMOozlQlpyycL9B9tf9rqNps

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *