Հայաստանը հ шյտն վեց վճ ռոր ոշ դ երո ւմ․ Հшնգ ուցш լուծ ումը մ ոտ է

Թուրքիայի նախկին ու ներկա պաշտոնյաներն իրար հերթ չտալով Հայաստանին համոզում են օգտվել «խաղաղություն հաստատելու ներկայիս հնարավորությունից»։ Նրանց կրկնում են Ապշերոնյան չինովնիկները։ Ավելին, Բաքվում իրար հետեւից ֆորումներ են անում, որոնց թեման հետեւյալն է՝ քանի որ Հայաստանն է սադրել պատերազմը, ուրեմն պետք է ստորագրի «խաղաղության ու սահմանազատման պայմանագրերը»։

Մոսկվայից ուղղորդվող այս իրարանցումը մատնում է Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ հարյուրամյա ոճրի ու ցեղասպան գործողությունների հեղինակների ու կատարողների վիճակը։ Մոսկվան ու Անկարան Հայաստանին փորձում են պարտադրել պայմանագրեր ու հարթակներ, որոնց նպատակը հարյուրամյա ցեղասպան գործողությունների արդյունքների «լեգիտիմացումն» է։ Ինչ է ենթադրում Երեւանի ստորագրությունը՝ 1921-ի ռուս-թուրքական պայմանագրերի, 2020-ի պատերազմի արդյունքների ճանաչում՝ Արցախի, ՀՀ տարածքների օտարումով՝ դրանից բխող քաղաքական, տնտեսական ու ժողովրդագրական աղետով։

Ռուսաստանի ու Թուրքիայի գոյության խնդիրներն են սեղանին, եւ հենց դա է Հայաստանի դեմ Մոսկվայի ու Անկարայի ռազմական, քարոզչական, հիբրիդային զինանոցի ողջ ռեսուրսի կոնսոլիդացման պատճառը։ Հենց այս պատճառով է Հայաստանի դիրքորոշումը դառնում վճռորոշ, եւ հենց այս պատճառով է Հայաստանի դեմ այս աննախադեպ արշավը, որպեսզի հայերը չգիտակցեն այս հանգամանքը, չգիտակցեն սեփական արժեքը եւ հրաժարվեն սեփական իրավունքներից ու պահանջներից։

Դրան է ուղղված նաեւ ռուսական ագենտուրայի, մոսկովյան քվոտաներով կազմավորված խորհրդարանի ուժերի, մեդիա-փորձագիտական շրջանակների գերակշիռ մասի գործունեությունը Հայաստանում։ «Պարտության ու կապիտուլյացիայի» բայղուշությունը, «խաղաղության դարաշրջանի ու արժանապատիվ խաղաղության» վերաբերյալ բարբաջանքներն այն առավելագույնն են, որին ընդունակ են այս շրջանակները։ Իրավիճակը մոտ է հանգուցալուծման՝ կամ Երեւանը ընտրում է այս ճանապարհը, կամ մերժում է պարտադրվող ձեւաչափերն ու պայմանագրերը՝ քանդելով ռուս-թուրքական 200-ամյա արյունոտ օղակը եւ բռնելով քաղաքական ինքնիշխանության ու սուբյեկտության հաստատման ճանապարհը։

Աղբյուրը https://www.lragir.am/2021/11/05/679456/?fbclid=IwAR2s5-bL0MxMFxCTyhMBN9UUbGDH2h_QGkNSVT8DckHQ3141a0wL7FzC7bw

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *