Նոյեմբերի 16-ի մա րտ երից զո հվш ծ Տարոն Սահակյանը հրե տանш վոր էր, եղ բшյրն էլ զի նվո րш կшն է

Նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով ծավալված մարտերի մասնակից ավագ լեյտենանտ Տարոն Սահակյանը Տավուշի մարզի Ոսկեվան բնակավայրի բնակիչ էր։ Ոսկեվանի վարչական ղեկավար Վլադիմիր Ղազինյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց` Սահակյանի հայրը նույնպես երկար տարիների զինվորական է եղել, իսկ այժմ թոշակի է անցել։ Նրա ավագ եղբայրը նույնպես պայմանագրային զինծառայող է և մասնակցել է 44-օրյա պատերազմին։  

«Երեք եղբայրներ են, Տարոնը միջնեկն է։ Տարոնը սկզբում պայմանագրային զինծառայող է եղել, իսկ 2015-ին որպես հրետանավոր մասնակցել է սպայական դասընթացների։ Դրանից հետո մի քանի տարի գնդում է աշխատել։ 44-օրյա պատերազմին նա ՄՈԲ–ով որպես սպա N զորամասի դիրքերում է եղել»,–ասաց Ղազինյանը։   Համայնքի ղեկավարի խոսքով` Տարոնը մի որոշ ժամանակ բացակայել է ՀՀ–ից և հայրենիք վերադառնալուց հետո` մի քանի ամիս առաջ, որպես սպա վերականգնվել է մեկ այլ զորամասում։ Ղազինյանը նշեց` Տարոնը շատ հայրենասեր էր, խիզախ, նպատակասլաց` իսկական սպա։ Նա ամուսնացած էր, մանկահասակ որդու հայր։

Տարոն Սահակյանի հարազատները «Փաստինֆո» գործակալությանը պատմել են` գիտեին, որ Տարոնը գերության մեջ է, բայց այսօր վաղ առավոտյան Սահակյանները տեղեկացել են, որ Տարոնին զոհված են տեղափոխել հայրենիք։ Հարազատները նրա՝ Բաքվում հայտնվելու մասին մանրամասներ չգիտեն, բայց տեղյակ են, որ գերեվարել ու սպանել են թշնամիները։ Ասում են` Տարոնը հայրենիքն ամենաթանկն էր համարում ու չէր կարող ենթարկվել թշնամու հրամաններին։ Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։

Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։ Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց,  որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Նույն օրը ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան տեղափոխվեց նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով ծավալված մարտերի մասնակից Տարոն Ջիվանի Սահակյանի մարմինը։

Աղբյուրը https://pressmedia.am/?p=128974&l=am&fbclid=IwAR1OtgOWPtrCiY6mo8DLUGOpLuxorjVhN4LvpOjdduMQ2wUFSyICPTERiws

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *