Դա ռը իրш կանու թ ուն պш տեր шզ մող եր կր ում. զե նքո վ գե րի հա նձնվ ելը հшյ րենш սիրու թյուն չ է

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը գերիների մասով՝ բավական լուրջ քննարկում է ծավալել։ Շատերը դժգոհում են, ասելով, թե գերիները նույնպես մեր քաղաքացիներն են և նրանց մասին նույնպես պետք է հոգ տանել։ Իհարկե այդպես է։ Սակայն արդյո՞ք ճիշտ է, երբ գերիներին հերոսացնում են։ Նախ՝ պետք է հասկանալ ինչ է նշանակում «գերի». ըստ էության, դա զինծառայող է, որը գերեվարվել է հակառակորդի կողմից։ Եվ ահա այստեղ առաջանում է ամենակարևոր հարցը. իսկ ի՞նչ պայմաններում է նա գերի ընկել։

Օրինակ՝ հնարավոր է, որ զինծառայողը մինչև վերջ կռվի, մեծ քանակությամբ թշնամի ոչնչացնի, հետո վիրավորվի, կորցնի գիտակցությունն ու գերի ընկնի։ Արդյո՞ք որևէ մեկն իրավունք ունի նրան մեղադրելու։ Բնականաբար՝ ոչ։ Մեկ այլ տարբերակ. դիրքում կռվող մի քանի զինծառայողներից մեկը իր ծառայակիցներն հորդորում է չկռվել, վայր դնել զենքերը՝ ողջ մնալու համար։ Եվ սա այն դեպքում՝ երբ նրանք ունեն բավարար քանակությամբ զենք ու զինամթերք։

Արդյո՞ք այս իրադրությունում հասարակությունն իրավունք չունի մեղադրել տվյալ զինծառայողներին։ Եթե չմեղադրի, ստեղծվելու է նախադեպ, երբ բազմաթիվ այլ զինծառայողներ, ունենալով առաջին օրինակը, որոշելու են կռվելու փոխարեն հանձնվել։ Եվ ինչ-որ պահի դա ձնագնդի էֆեկտ է ստանալու՝ կազմաքանդելով զինվորների հոգեբանությունը. իսկ ինչու՞ կռվել, եթե կարելի է հանձնվել, մի քանի օր միգուցե նաև ծեծվել, բայց հետո ինքնաթիռով տուն կբերեն, կհերոսացնեն, անհոգ կապրեն։ Սա ցանկացած բանակի համար վախճանի սկիզբն է։

Չեն կարող Ռոբերտ Աբաջյանն ու Գուրգեն Սարգսյանն էլ հերոս լինել, թշնամու դեմ կռվելու փոխարեն զենքը վայր դնող, վախից՝ հայի արժանապատվությունը ոտնահարող հայտարարություններ հնչեցնողներն էլ։ Այո՝ գերիները նույնպես մեր քաղաքացիներն են։ Բայց պետք է նաև ռիսկերը հասկանալ։ Սովետական Միությունը երկրորդ համաշխարհայինում հաղթեց նաև այն պատճառով, որ բոլորը գիտեին՝ եթե առաջ գնան՝ միգուցեև ողջ մնան, եթե փախչեն՝ գնդակահարվելու են։ Իհարկե տհաճ է, ականջ է ծակում։ Բայց հաղթանակները հեշտ չեն տրվում։ Իսկ երբ գերի ընկնելը «մոդա» է դառնում, հաղթանակի մասին խոսելն աբսուրդ է։

Աղբյուրը https://mediaroom.am/politicalplatform/item/30719-2021-11-19-11-06-01.html

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *