Վերջ ա պես պ шրզ դա րձ шվ.Ահш թե ո վքեր կшրո ղ են օ գտվել ըն տш նեկш ն և ս ոցի шլш կшն նպ шս տից

Իրեն անապահով համարողն ընտանիքի չափահաս անդամներից մեկը, մյուս չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու նպատակով դիմում է փաստացի բնակության

վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին)` ներկայացնելով դիմում-հայտարարագիր, ընտանիքի անապահովության միավորը հաշվարկելու համար իր ընտանիքի անապահովության բնութագրիչների մասին ամբողջական տվյալները հավաստող փաստաթղթեր:Այս

մասին տեղեկացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։Ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` մինչև 18 տարեկան անդամ ունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է ՀՀ

կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային միավորից:Ընտանեկան նպաստի չափը հաշվարկվում է՝ ընտանեկան նպաստի բազային մասին ավելացնելով ընտանիքի կազմում գտնվող և ընտանիքի բնակության վայրում փաստացի

բնակվող 18 տարին չլրացած յուրաքանչյուր անդամի համար տրվող հավելումը: Սոցիալական նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` մինչև 18 տարեկան անդամ չունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավորից:

Աղբյուրը https://kreativinfo.ru/2021/11/07/%d5%be%d5%a5%d6%80%d5%bb%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%ba%d5%a1%d6%80%d5%a6-%d5%a4%d5%a1%d6%80%d5%b1%d5%a1%d5%be-%d5%a1%d5%b0%d5%a1-%d5%a9%d5%a5-%d5%b8%d5%be%d6%84%d5%a5%d6%80-%d5%af%d5%a1%d6%80%d5%b8/?fbclid=IwAR16xXLQ9YHfNQsieEO2ky3yQnKgOY4ws4ZRNprAoH-jkAzNuUTJ4gQtI6w

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *