Նիկոլ Փաշինյանը խո սել է Սերգեյ Լավրովի шռшջшրկшծ «3+3» ձևшչшփի մшսին

Այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի արած հայտարարությունից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանն առաջին հերթին պետք է հասկանա, թե ինչ կոնկրետ ձևաչափերի մասին է խոսքը, ինչ նպատակ են հետապնդում, ինչ պայմաններում և ինչ սկզբունքներով են աշխատելու: Միայն դրանից հետո հայկական կողմը հստակ դիրքորոշում կհայտնի։ «ՀՀ-ն պետք է նախ հասկանա, թե դրանք ի՞նչ ֆորմատներ են, ի՞նչ նպատակով են իրագործվում, ի՞նչ պայմաններով ու սկզբունքներով է գործելու և այլ մանրամասներ, որպեսզի հստակ դիրքորոշում արտահայտի դրա վերաբերյալ»,- պատասխանել է վարչապետ Փաշինյանը։

Հիշեցնենք ՝ այսօր Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Լավրովը Իրանի ԻՀ ԱԳ նախար Աբդոլլահյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր . «Մենք այսօր քննարկել ենք «3+3» ձևաչափ ստեղծելու նախաձեռնությունը. երեք Անդրկովկասյան երկրներ և նրանց երեք մեծ հարևաններ՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան» Ինչպես նշել է Լավրովը, Իրանը դրական վերաբերմունք ունի այդ նախաձեռնության նկատմամբ, Ինչպես և Թուրքիան ու Ադրբեջանը:

«Աշխատում ենք մեր հայ գործընկերների հետ ։ Հուսով ենք, որ Վրաստանը, չնայած իր բոլոր խնդիրներին, կկարողանա տեսնել իր արմատական հետաքրքրությունը այդ տարածաշրջանի զարգացման, այդ տարածաշրջանի արագացված զարգացման (Անդրկովկասի) վերաբերյալ խորհրդակցությունների և որոշումների համաձայնեցման այնպիսի մեխանիզմի ստեղծման հարցում, որը երկար ժամանակ զսպում էր իր զարգացումը ՝ այստեղ պահպանվող հակամարտությունների պատճառով»,-ընդգծել Է Լավրովը։

Աղբյուրը http://slim.am/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6/635149801165108/?fbclid=IwAR36IQyUTLiJhoi1fxDRnEwW8QU9Vn4_TWX_Wwgl2Xx3UtDkzkyE2eGGat0

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *