Ի՞նչ է իր ատեuш կшն uպ ա uել Սnչիի հшնդիպnւմից. Ստյոպա Սաֆարյանի կш նխшտ եunւ մները ե ռш կnղմ հ шնդ իպ ման մш սին

Քաղաքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է…  Ի՞նչ է իրատեսական սպասել Սոչիի հանդիպումից Համարձակվում եմ նոյեմբերի 26-ին Սոչիում Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպման ելքի մասին որոշակի կանխատեսումներ անել․

Քանի որ բոլոր փակ, բաց աղյուրներից ստացվող տեղեկությունները, հրապարակային հայտարարությունները, 2020-ի նոյեմբերի 9-ի ու 2021թ․ հունվարի 9-ին հաջորդած բոլոր զարգացումների իրավաքաղաքական, միջազգային-իրավական ասպեկտների, արձագանքների ու հնարավոր հետևանքների տրամաբանական վերլուծությունը ասում է, որ

—Ադրբեջանը ցանկանա թե չցանկանա՝ Արցախյան խնդիրն առանձնացված է ապաշրջափակումից, խաղաղապահությունից, դեմարկացիա/դելիմիտացիայից, ու միջազգային մանդատավոր տրիոյի՝ Մոսկվա-Փարիզ-Վաշինգթոն համաձայնությամբ շարունակվելու է գտնվել ԵԱՀԿ ՄԽ մանդատի ներքո (աշխատանքների վերսկսման իր բարդություններով, Բաքվի համառությամբ ու կապրիզներով հանդերձ),

—քանի որ վերոնշյալ եռյակի՝ վերջին շրջանի տեսանելի համաձայնություններով Ռուսաստանին թույլատրված չէ այդ խնդրի այլ կոմպոնենտներ (Արցախի վերջնական կարգավիճակ) տանել նորաստեղծ եռակողմ ֆորմատներ, այլապես դա անելու դեպքում Ռուսաստանը փակում է Մինսկի խումբը կամ իրեն դուրս դնում դրանից՝ իր դեմ միջազգային սանկցիաների հեռանկարով,

—քանի որ Ռուսաստանն էլ շահագրգռված չէ Արցախյան խնդրի սպառիչ ու ամբողջական լուծմամբ, այլապես պետք է ճամպրուկները հավաքի առաջնահերթ Արցախից, իսկ Մոսկվան թույլ չի տա որ հակամարտության գոտում ու նրա շրջակայքում՝ Հայաստանում ու Ադրբեջանում ու նաև վերջիններիս վրա իր երաշխավորված, ոչ միջնորդավորված (ինչպես նախկինում Հայաստանի միջոցով), ինստիտուցիոնալ դոմինանտությունն ապահովող նոր ստատուս-քվոյի ճարտարապետությունը փոխվի,

—քանի որ Հայաստանը շարունակում է պնդել, որ միջանցքային տրամաբանությամբ չի բանակցել, չի բանակցում ու չի բանակցելու, ու վերջերս Ռուսաստանն էլ երկու հայտարարությամբ հաստատեց դա,

Այս թվարկված ու չթվարկված հանգամանքների լույսի ներքո պարզ է դառնում, որ վաղը եթե անգամ որևէ բան ստորագրվի էլ, ապա դա հունվարի 11-ի եռակողմ հայտարարության նման մի բան է լինելու՝ Հայաստան-Ադրբեջան սահմանի դեմարկացիա ու դելիմիտացիա սկսելու ու այդ նպատակով եռակողմ միջկառավարական հանձնաժողով ձևավորելու մտադրության ու քաղաքական կամքի մասին, որն ինչպես նշվեց, դուրս է թողնում Ադրբեջանի համար բաղձալի «Խաղաղության պայմանագիրը», իր տարածքային ամբողջականության ճանաչման ու Արցախն իր կազմում ճանաչել տալու, սուվերեն «Զանգեզուրյան միջանցք» տրամադրելու՝ Հայաստանին ուղղված պարտադրանքները։

Քանի որ Հայաստանը պաշտոնապես արդեն հայտարարել է նման տեքստի «ընդունելիությունն» իր համար, ու դա Ռուսաստանի նախաձեռնությունն է, որն այս հաջորդաբար միացված ու մեկը մյուսից բխող, մեկի փլուզումով «դոմինոյի էֆեկտով» մյուսների փլուզմանը բերող Հրադադար/խաղաղապահություն (9/11/2020)-Ապաշրջափակում (11/01/2021)-Դեմարկացիա/դելիմիտացիա (26/11/2021?) շղթայի ճարտարապետն է, մնում է սոսկ կռահել Ադրբեջանի հնարավոր քայլերը։

Սցենար 1․ Ադրբեջանը ստիպված ստորագրում է․ փաստացի հասած չլինելով իր նպատակներին ու դա հստակ գիտակցելով, նա իր հասարակության համար ստիպված մանիպուլացիոն հայտարարություն է անում, թե նոր ստորագրած փաստաթղթով լուծում է անկլավների, Հայաստանի «օկուպացիայի» ներքո գտնվող այլ տարածքների հարցը, իսկ շղթայի երեք հանգունցների պրոցեսներով՝ նաև «Զանգեզուրի միջանցքի հարցը»։ Իհարկե, նշված երեք տեքստերից որևէ մեկն ու դրանց հիմքի վրա ծավալվող զարգացումները նրան նման «100 տոկոսանոց երաշխիք» չեն տալիս սույն վերլուծության սկզբում թվարկված ու չթվարկված գործոնների պատճառով։ Պարզապես նա պահպանում է հին հռետորաբանությունը՝ իր դեմքը փրկելու համար և/կամ ապագայում «դա ասեմ, միգուցե նոր իրավիճակները թույլ տան դա անել» ապասումով։ Կրկնում ենք՝ առկա փաստերը նոր տեքստում կամ ընդհանրապես երեք գործընթացներում նրա շահերի երաշխավորված ամրագրման տեղ չեն թողնում։

Սցենար 2․ Ադրբեջանը չի ստորագրում ու անձամբ տապալում է հանդիպումը՝ ստանձնելով ապակառուցողական ու «ավելի շատ եմ ուզում, և դա պետք է տաք որպես պատերազմի հաղթող» կեցվածքը։

Սցենար 3․ Ադրբեջանը հետաձգում է տեքստի ստորագրումը՝ գիտակցելով, որ չի ստանում իր ուզածը, ու հույս փայփայելով, որ «ավելի լավ պայմաններ կստեղծվեն իր պահանջները Հայաստանին պարտադրելու համար»։ Դա նա կարող է անել մի քանի ձևերով․ ա) տեղում հայկական կողմին գրգռող այնպիսի հայտարարություններ անելով, որ Հայաստանի վարչապետն էլ հրաժարվի այդ պայմաններում հայտարարությունը ստորագրելուց՝ իրավիճակի/տեքստի այդպիսի մեկնաբանությունների պայմաններով (Ալիևը դա կարող է սովորած լինել Թուրքիայից ու կրկնել տեխնոլոգիան,

երբ Ցյուրիխում հայ-թուրքական հայտարարությունները ստորագրելը վտանգի տակ դրվեց Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի կողմից արձանագրություններն ու Արցախյան խնդիրը կապակցող հայտարարությունների պատճառով, իսկ հետագայում էլ սպանվեցին կանոնավոր կրկնվող նման մեկնաբանությունների պատճառով), բ) հանդիպմանը զուգահեռ Հայաստանի հանդեպ Ադրբեջանի կողմից այնպիսի սադրիչ գործողություններ անելով, որը Հայաստանին ստիպի նման ուխտադրուժ պայմանագրային կողմի հետ չստորագրել որևէ նոր փաստաթուղթ, և այլն։

Առաջին սցենարի հավանականությունը համարում եմ 50 տոկոս, երկրորդ սցենարի հավանականությունը՝ 25 տոկոս, երրորդ սցենարի հավանականությունը՝ նույնպես 25 տոկոս։ Սպասենք վաղվան։ Խաղաղություն մեր սահմաններին, Արցախին ու մեր հաղթական զինվորին։ Ինչպես նկատեցիք՝ դիպաշարերից մեկով անհամեմատ ցածր, բայց զարգացումների մի ենթաճյուղով նաև ադրբեջանական արկածախնդրության ռիսկ կա (խուճապի չմատնելու համար հատուկ ընդգծեմ, որ «հնարավոր է», դեռևս չի նշանակում «մեծապես հավանական է», այսինքն, ռիսկի առկայությունը դեռևս չի նշանակում, որ նշվածը տեղի կունենա, այն էլ ցածր հավանականությունների դեպքում), ուստի թող զգոն լինի մեր բանակը, մեր զինվորը ու մեր սահմանապահ հայրենակիցը։ ՍտյոպաՍաֆարյան ՄԱՀՀԻ հիմնադիր

Աղբյուրը https://englishnewses.com/19264/?fbclid=IwAR2Ggze3JmnG5JTiVbcJIPbD9AcRXdRSGZebfnKlyGgmU8dZ3zheky5Ateo

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *